Սնկով ու պանրով տաք բուտերբրոդներ
Բաղադրիչները՝
- 1 հատ սպիտակ հաց (բատոն)
- 170 գ շամպինյոն
- 1 գլուխ սոխ
- 100 գ պինդ պանիր
- 80 գ մայոնեզ
- 10 գ կարագ
- աղ
Պատրաստման եղանակը
Բատոն հացը 1-1,5 սմ հաստությամբ կտրատեք:
Շամպինյոնները լվացեք, շատ մանր կտրատեք:
Սոխը մաքրեք, շատ մանր կտրատեք:
Պանիրը քերիչով անցկացրեք:
Պնակի մեջ իրար խառնեք կտրտած շամպինյոնները, սոխն ու պանիրը: Ավելացրեք մայոնեզն ու աղը: Լավ խառնեք:
Հացի կտորների վրա քսեք ստացված զանգվածից ու դրանք տեղադրեք կարագ քսած տապակի մեջ: Բուտերբրոդները 20 րոպե տապակեք 180 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում:
Պատրաստի տաք բուտերբրոդները դրեք ցանցին, թողեք մի փոքր հովանա ու մատուցեք: