Բաժիններ՝

Գերմանական տաք սենդվիչ

Բաղադրիչներ՝

  • 1-2 կտոր տարեկանի սև հաց
  • 1 կտոր պինդ պանիր (հացի չափով)
  • 100 գ խոզապուխտ
  • 1 հատ ձու
  • 1-2 ճ.գ. ձիթապտղի ձեթ
  • աղացած սև պղպեղ
  • սխտոր՝ ըստ ցանկության (1 պճեղ)

Պատրաստման եղանակը

Փոքր քանակի ձիթապտղի ձեթի մեջ մի կողմից տապակեք սև հացը:

Հացը շրջեք, ցանկության դեպքում՝ տապակած մասի վրա սխտոր քսեք: Հացի մի կտորի վրա դրեք պինդ պանրի շերտը: Կրակը թուլացրեք, պանիրը կսկսի հալչել:

Կարդացեք նաև

Առանց պանրի հացի կտորը հանեք թավայի միջից, նրա փոխարեն ձեթի մեջ դրեք խոզապուխտի շերտը: Տապակեք այն մինչև ոսկեգույն երանգ ստանալը:

Հալած պանրով հացը հանեք թավայից ու դրեք թղթե անձեռոցիկի վրա: Նրա տեղում ջարդեք ձուն, սպիտակուցը պետք է եփվի, իսկ դեղնուցը մնա ջրիկ վիճակում:

Տաք պանրով հացի վրա դրեք տապակած խոզապուխտը, խոզապուխտի վրա՝ տապակած ձուն, վրան պղպեղ արեք: Որպեսզի իսկական սենդվիչ ստացվի, ձուն ծածկեք հացի մյուս կտորով:

Միանգամից տաք վիճակում մատուցեք:

Տեսանյութեր

Լրահոս