44-օրյա պատերազմում զոհված Արման Ազատյանի հայրն այսօր առերևույթ հանցանքի մասին հաղորդում ներկայացրեց Գլխավոր Դատախազություն։ Պատճառը սոցցանցերում իր լուսանկարի տարածումն է, որտեղ ներկայացվում է, թե իբր ինքն առողջական խնդիրներ ունի, և Եվրոպայում բուժում ստանալու նպատակով դրամահավաքի հաշվեհամար է բացվել։
Մեծ Բրիտանիայի խոշորագույն սուպերմարկետները քննարկում են Լեհաստանից ձվի ներմուծման կամ դրանց վաճառքի սահմանափակման հնարավորության և ծագած դեֆիցիտի հարցը: Դեֆիցիտի պատճառ դարձել են թռչնագրիպի հերթական բռնկումը և ամառային տապի հետևանքները Մեծ Բրիտանիայում, որի ժամանակ սատկել են միլիոնավոր թռչուններ:
Եվրոպն ահազանգում է՝ վերջին 40 տարվա մեջ առաջին անգամ Շվեյցարիայում Դիֆթերիայի դեպքեր են գրանցվել: Այս պահին ապաստան հայցողների կենտրոնում կա 8 վարակված, նրանց մոտ շնչառական խնդիրներ չեն գրանցվել: Նշված մարդկանց առանձնացրել են, իսկ մոտ 170 հոգի ինքնամեկուսացել է: Նշենք, որ դիֆթերիան հազվադեպ է հանդիպում Արևմտյան Եվրոպայում: Շվեյցարիայում ինֆեկցիոն հիվանդության վերջին հայտնի դեպքը գրանցվել է 1983 թվականին: