Դիվանային ակտիվիստներ ու նաև վերադաս, պետությունը չի՛ կարելի Ֆեյսբուքով ղեկավարել, գործ արեք. Արթուր Աթանեսյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ԵՊՀ Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ,  քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Աթանեսյանն է:

  • Գոյություն ունեցող քաղաքական, սոցիալական, հոգեբանական տեխնոլոգիաները ոչ միայն մարդու վրա ազդեցության միջոցներ են, այլ նաև նրա կամքին հակառակ միջոցներ են, գործիքներ սեփական ցանկություններին հասնելու համար:
  • 2018-ի հեղափոխությունն օբյեկտիվ պատճառներ ուներ. «Մերժիր Սերժին» արտահայտությունը մենք չգիտենք՝ որտեղից է եկել. մենք ունենք մի մեծ զանգված, որ թեև գիտի, որ սխալ բան է անում, միևնույն է՝ անում է և չի էլ փորձում հասկանալ, թե ինչ է անում: Կա նաև մարդկանց մեկ այլ խումբ, որ չեն գիտակցում, որ վատ բան են անում: Մենք գիտակցաբար ու անգիտակցաբար անում ենք վատը, օրինակ, գիտենք, որ հայհոյելը վատ բան է, բայց ավելի հաճախ ենք հայհոյում: Մենք քրիստոնյա ենք, գիտենք պատվիրանները, բայց խախտում ենք դրանք:
  • Հեղափոխությունը մի իրավիճակ է, որը նման է հիվանդության, երբ մարդը հիվանդ է, պատրաստ է լսել ցանկացած խորհուրդ, այդ ժամանակ ի հայտ են գալիս խորհուրդ տվողները, և նրանք գալիս են՝ նաև գումար բերելով: Մենք բացեցինք պատուհանը տարբեր սուբյեկտների համար, և դրանք եկան ու շարունակում են գործել մեր երկրում:
  • Եթե իրավիճակը վատթարանում է և դա տեղի է ունենում կոնկրետ սուբյեկտի ազդեցության հետևանքով, ուրեմն այդ սուբյեկտն է վատթարացնողը:
  • Տարօրինակ մտածողությունը մեր մեջ է, և դրանով մենք տառապել ենք միշտ:

  • ԱԺ-ի ռեյտինգն ամենացածրն է եղել, Հայաստանում ԱԺ-ն միշտ թույլ օղակ է եղել, ուստի ճիշտ չէր սահմանադրական փոփոխություններով խորհրդարանը առաջնային դարձնելը: ԱԺ-ն չէ, որ պետք է լիներ հիմնական իշխանություն, մենք պառլամենտական երկիր չենք կարող լինել: Սահմանադրական բարեփոխումներ չպետք է արվեին Հայաստանում, դա հանգեցրեց հեղափոխության:
  • Չպետք չէ իշխանությունների կողմից դաշտ նետված թեզերը շրջանառել, դրանք պետք է անտեսել:
  • Մենք բարդ վիճակում ենք: Մեր մեղքով տեղեկատվական ազդեցությունը էֆեկտիվ է դառնում, երբ հնչած որևէ անցանկալի խոսք արձագանք է ստանում: Այնինչ, երբ մարդը մենախոսում է, և դրան չկա արձագանք, դառնում է հոգեկան հիվանդ, իսկ երբ կա արձագանք, նշանակում է՝ մեսիջը տեղ է հասնում: Տեղեկատվական ազդեցության մոտեցումներից մեկն էլ թեզերին չարձագանքելն է:
  • 2018 թվականի հեղափոխությունը ֆեյսբուքյան էր, դրանից հետո ասացի՝ պետք է դուրս գալ Ֆեյսբուքից ու գնալ աշխատասենյակներ աշխատելու, բայց ոչ, մարդիկ համացանցից դուրս չեն գալիս, դա նաև վերադասին է վերաբերում:
  • Վերջ տվեք, գործով զբաղվեք, դուրս եկեք Ֆեյսբուքից ՝ բուժվեք, մաքրվեք:
  • Պետությունը չի՛ կարելի Ֆեյսբուքով ղեկավարել:
  • Դիվանային ակտիվիստների համար ստեղծվել է կոմֆորտ վիճակ, նրանք մտածում են, թե Ֆեյսբուքում ինչ-որ գրառման տակ լայք դնելով կամ մեկնաբանություն գրելով՝ կարևոր գործ են անում:
  • Եթե Հայաստանում կարծում են, թե Եվրոպային մենք պետք ենք, սխալվում են՝ ոչ երեկ, ոչ այսօր, և ոչ էլ վաղը Հայաստանը Եվրոպային պետք չէ: Մենք ինչքան էլ հակառուսական լինենք, միևնույն է, մեզ եվրոպական օրակարգի մեջ չեն մտցնելու:
  • Չարաբաստիկ նախագահ Արմեն Սարգսյանը երաշխավորեց  պատերազմում պարտությունը:
  • Եվ ԱՄՆ-ը, և Ռուսաստանը մեզ միշտ հիշեցնում են՝ դուք եք որոշողը:
  • Մի օր կարող է մեզ լյուքս ուտելիքի փոխարեն՝ թուրքական շաուրմա հյուրասիրեն և ասեն՝ բավարարվեք:
  • Մենք հիմա պետություն ենք, որը չունի դաշնակից: Մենք պետք է միավորվենք մեր նմանների հետ, գրեթե այդպիսի պետություններ են այսօր Ռուսաստանը և Իրանը:
  • Ճիշտն իմանալով՝ մենք միշտ սխալ ենք անում. դա տարօրինակ է և շատ վտանգավոր:
  • Մենք պետք է հասկանանք՝ ոչ թե ինչ պետք է անել, այլ՝ ինչ պետք չէ անել:
  • Մենք տեր չենք ընտրել, և իշխանությունն էլ մեր հայրը չէ, պետությունը մենք ենք:

Տեսանյութեր

Լրահոս