«Այստեղ ձեռագիր եմ նկատում, չէր կարող նորմալ մարդն այսպիսի բան անել»․ զոհվածի հոր անունով կեղծ հաշվեհամար են բացել և դրամահավաք կազմակերպել

44-օրյա պատերազմում զոհված Արման Ազատյանի հայրն այսօր առերևույթ հանցանքի մասին հաղորդում ներկայացրեց Գլխավոր Դատախազություն։ Պատճառը սոցցանցերում իր լուսանկարի տարածումն է, որտեղ ներկայացվում է, թե իբր ինքն առողջական խնդիրներ ունի, և Եվրոպայում բուժում ստանալու նպատակով դրամահավաքի հաշվեհամար է բացվել։

«Այստեղ գրված է, որ ես վատառողջ եմ, բուժվելու համար պետք է գնամ Եվրոպա, դրա համար շատ մեծ գումարներ են պետք։ Անհեթեթություն, հիմարություն, կապիկություն․․․ Ինչ անուն էլ դնեմ այս գրածին, քիչ է, քան իրականությունը»։

Պատերազմում նահատակված հերոսի հայրը պարզել է, որ տեսանյութում նշված բանկի հաշվեհամարը գոյություն չունի, այստեղից հետևություն է արել, որ կեղտոտ արշավ է իր ընտանիքի դեմ։

Ի դեպ, այս ամենը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը, շուրջ 2 ամիս առաջ ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր Վիգեն Ազատյանի զոհված որդու, կնոջ և նորածին որդու լուսանկարը, ինչի տակ գրառում էր կատարել դավաճանության, մահվան մասին ու կոչ էր արել՝ «Դադարեցնե՛նք սուգն ու վայնասունը, լացն ու կոծը»: Գրառմանն ու առանց թույլտվության հրապարակված լուսանկարի առնչությամբ Վիգեն Ազատյանը կոշտ արձագանքել էր՝ պահանջելով, որպեսզի Աննա Հակոբյանն այն հեռացնի իր էջից: Թե գրառումը, և թե լուսանկարը մինչ օրս հեռացված չեն։ Այս երևույթն ու դեպքերի հաջորդականությունը հիմք են տվել Վիգեն Ազատյանին հետևություն անելու, թե ով կարող է իր դեմ սկսված արշավի հետևում կանգնած լինել․

Կարդացեք նաև

«Այստեղ ձեռագիր եմ նկատում, որովհետև չէր կարող նորմալ մարդն այսպիսի բան անել, սա… ձեռագիր է։ Սրանով ոչ մի բանի չեն հասնի, հաստատ չեն հասնի։ Վարկաբեկել չեն կարող, չկա, էլի, ոչ մի վարկաբեկելու բան։

Մոտավորապես 2 ամիս է, սոցցանցերում իմ վերաբերյալ, նկարներ, ընտանիքիս նկարներ, անիմաստ գրառումներ, անիմաստ բացատրություններ այդ գրառումների վերաբերյալ՝ գովաբանություն և այլն, որն իմ կողմից, բնականաբար, մեղմ ասած՝ դատապարտվեց, ասվեց, ինչ որ պետք է ասվեր, դեռ շարունակվում է, այնպես չէ, որ անցավ-գնաց։

Վստահ չասեմ՝ 99 տոկոս, 1 տոկոսը թողնեմ Դատախազությանը, եթե կարողանան բացահայտել իհարկե, բայց 99 տոկոս ես ինչ-որ կապ գտնում եմ այդ ամենի մեջ։ Հաղորդման մեջ չեմ նշել այդ մասին, իրենց ազատ եմ թողել իրենց աշխատանքի մեջ։

Եթե չպարզաբանեցին, ուրմեն ես ճիշտ եմ, էդ 99 տոկոսը ճիշտ է, եթե պարզաբանեցին, ուրեմն այդ 1 տոկոսի մեջ է։ Ժամանակը ցույց կտա, կարծում եմ՝ մոտ վախտերս կիմանանք»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս