«Հստակ նշվել է՝ մեկ-երկու կետ կա, որտեղ և հայկական զորքերն են». Ինչի՞ մասին է խոսում ՀՀ-ում ԵՄ դեսպանը
Եվրոպայի օրվան և Եվրոպական միություն-Հայաստան հարաբերություններին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ուշագրավ դիտարկումներ է արել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։
Ի պատասխան լրագրողի ճշգրտող հարցին, թե ինչ նկատի ունի դեսպանը, երբ նշում է, որ երկու կողմն էլ պետք է դուրս բերեն զորքերը, Անդրեա Վիկտորինն ասել է.
«Շատ հստակ նշվել է՝ մեկ-երկու կետ կա, որտեղ և հայկական զորքերն են. ասենք, սահմանային տարածքներում:
Շատ հստակ սահմանազատում և սահմանագծում պետք է լինի։ Դա եղել է ձևակերպումը, որն օգտագործվել է Բրյուսելում, ես պարզապես կրկնում եմ»:
Նա նաև հույս է հայտնել, որ կողմերը շուտով կհանգեն որակյալ լուծման, ինչն էլ կհանգեցնի հարգանքի տարածքային ամբողջականության հանդեպ:
Լրագրողի խնդրանքին՝ հստակեցնել, թե ո՞ր կետերի կամ հատվածների մասին է խոսքը, Անդրեա Վիկտորինը պատասխանել է. «Ոչ։ Մանրամասներին ծանոթ չեմ, բայց դա ես լսել եմ բանակցություններից»։