Քննություն պետք է տարվի՝ ո՞վ էր գրել ՄԱԿ ԱԽ նիստից առաջ Փաշինյանի տեքստը. դա համարում եմ պետական դավաճանություն. Արամ Օրբելյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ-գործընկեր, միջազգային իրավունքի մասնագետ Արամ Օրբելյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Սահմանադրության, Անկախության հռչակագրի և նույն «Քաղաքացիության մասին» օրենքի համաձայն՝ ՀՀ-ից դուրս գտնվող ՀՀ քաղաքացիները գտնվում են ՀՀ-ի պաշտպանության ներքո։
  • Երբ տեղի է ունենում գործընթաց, որի ժամանակ տեղի է ունենում մարդու իրավունքների խախտում, երբ դու դիմում ես ՄԻԵԴ ու ՄԱԿ-ի ԱԽ, Արդարադատության միջազգային դատարան, դու չես կարող սոսկ դիտորդ լինել ու ասել, որ արցախցիներին վտանգ չի սպառնում, որովհետև Հայաստանի Հանրապետությունը՝ որպես կոլեկտիվ միավոր, ըստ ՀՀ սահմանադրության, պետք է կիսի արցախահայերին պաշտպանելու պատասխանատվությունը։
  • ՀՀ իշխանությունը պետք է փոխվի ոչ միայն այն պատճառով, որ տապալել են ամեն ինչ, այլ՝ որովհետև նրա օբյեկտիվ ռեակցիաները գործող իրողություններին համարժեք չեն։
  • Միջազգային դատարանի վարույթներից առաջ ՀՀ մի շարք պաշտոնատար անձինք անընդհատ Ադրբեջանին արգումենտ են տալիս։
  • Այսօր տեսնում եմ՝ հսկայական մոբիլիզացիա է ընթանում քաղաքացիների միջև, ովքեր փորձում են օգնել արցախցիներին․ որտե՞ղ է Հայաստանի Հանրապետությունը։

  • ՄԱԿ ԱԽ նիստից առաջ Նիկոլ Փաշինյանի արտաբերած տեքստը ես համարում եմ պետական դավաճանություն։ Օբյեկտիվ քննություն պետք է տարվի․ ո՞վ է խորհուրդ տվել, ո՞վ էր գրել տվել այդ տեքստը…
  • ԱԺ-ում տեսանյութ հրապարակվեց, որի ժամանակ ՔՊ-ական պաշտոնյաները պատմում էին, որ կապիտալ ծախսերը չեն կարողանում անել։ Փաստորեն, ՀՀ դե ֆակտո իշխանությունները հետաքրքրված չեն պետություն ունենալ, որովհետև պետությունը սպառնալիք է իրենց իշխանությանը։
  • Աննա Հակոբյանի հրապարակած հայտնի լուսանկարը փախստականների մասին պետք է դիտարկել նաև այն համատեքստում, որ նա ասում է՝ ես խնդիր չունեմ, ինձ հայրենիք պետք չէ, կգնամ, ուրիշ տեղ կապրեմ։
  • Ես հիմք ունեմ ասելու, որ ՀՀ բարձրագույն էշելոններում կան դավաճաններ, օտարերկրյա գործակալներ։
  • Այսօր դե ֆակտո կառավարությունում ինքնիշխանության մասին խոսում են մարդիկ, ովքեր Սև լճի համար չպայքարելու մասին էին խոսում, ովքեր համարում էին, որ տարին բոլոր ձյունով ծածկված լեռների համար չարժե պայքարել, ովքեր խոսում են Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիր» կնքելու մասին՝ այն դեպքում, երբ առաջին իսկ օրվանից այդ երկիրը խոսում է Հայաստանի Հանրապետությունը ոչնչացնելու մասին։
  • Երբ ասում ենք՝ ճանաչում ենք այս կամ այն երկրի տարածքային ամբողջականությունը, դա նշանակում է, որ չի կարելի գրավել պետության տարածքը ու միացնել մեզ։ Դա չի նշանակում ճանաչել գործող սահմանները։
  • Բացեք Փաշինյանի վկայակոչած Ալմա Աթայի հռչակագիրը։ Ոչ մի տեղ չեք տեսնի, որ Խորհրդային սահմանները պետք է լինեն միջպետական նոր սահմաններ։
  • Միջազգային իրավունքը պետք չի դիտարկել՝ որպես աբստրակտ հասկացություն։ Այն գործիք է, որը պետք է կիրառել։
  • Մարդիկ ունեն կրթություն ստանալու իրավունք, բայց դպրոցներում դասագրքերը չկան, չեն տպել։ Բայց իրենք պարգևավճարները պիտի ժամանակին ստանան։
  • Պետք չէ վախենալ՝ ով է լինելու հաջորդ վարչապետը։ Քաղաքացինե՛ր, պետք է հասկանալ, որ վարչապետին հանող և նշանակողը դուք եք։ Եվ սա նաև ժողովրդավարության հիմքն է։ Քաղաքացիները պետք է դիրքորոշում ունենան այս հարցի վերաբերյալ։
  • Ես չեմ ուզում մտնել աշխարհաքաղաքական դաշտ․ես ասում եմ՝ աշխարհաքաղաքական հարաբերություններում մենք չունենք արդյունք, որովհետև ունենք այս ապիկար իշխանությունը։
  • Ես ուզում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ, ինքնիշխան պետություն, բայց դրա համար այս իշխանությունը պետք է փոխվի։ Մեր միասնությանը նույնպես այս իշխանությունն է խանգարում։

Կարդացեք նաև

  • Ոստիկանը չի կարող մայթի վրայից մարդ բռնել, չի կարող 4 հոգով մեքենայի մեջ մարդ ծեծել, հետո ասել, որ՝ այդ մարդը մենակ չորսիս ծեծել է։
  • ՀՀ այսօրվա իշխանությունների համար մարդը գերագույն արժեք չէ․կարելի է մարդու վրա թքել, բռնել, ծեծել։ Այս ամենից հետո չի կարելի ասել, որ դու դավանում ես արևմտյան ժողովրդավարական արժեքներին։
  • Եթե ռուսները 2020թ․խախտում էին պայմանավորվածությունները, ինչպես Փաշինյանն է ասում՝ խոսելով Փառուխի դեպքերի վերաբերյալ, այդ դեպքում ինչի՞ էիք մեր գլխի տակ 3 տարի փափուկ բարձ դնում։ Թե՞ այն ժամանակ քեզ պետք էր, որ 2021թ․ ընտրությունների ժամանակ Ռուսաստանը ձեզ աջակցի ու դրա համար չէիք ասում:
  • Հայաստանի ինքնիշխանությունը պահելու մի եղանակ կա՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Այդ հարցում ես կաջակցեմ նրան։
  • Ամենասարսափելին այն է, որ մենք Հռոմի ստատուտը տեսնում ենք՝ որպես անվտանգության երաշխիք։
  • Հռոմի ստատուտին չեն միացել ԱՄՆ-ը, Ադրբեջանը, Թուրքիան և մի շարք այլ երկրներ, մենք ինչո՞ւ պետք է միանանք:
  • Ադրբեջանը, չմիանալով Հռոմի ստատուտին, չունի համագործակցելու պարտավորություն ու չի հանձնելու ոչ ոքի։
  • Երբ միջազգային դատարաններում կիրառվող միջանկյալ միջոցը չունի առարկայական բնույթ, այն ոչ մի արժեք չունի․ մաքսիմում կարող է ունենալ քաղաքական նշանակություն։
  • Այն մարդն է խոսում Հռոմի ստատուտին միանալու մասին, ով խոսում է ինքնիշխանության մասին։ Այսինքն՝ ընդունում է, որ Հայաստանը չի կարողանում դատել, թող գնա, Հաագայում դատվի։

  • Եթե դու իրավական գործընթաց ես իրականացնում, բայց դրա տակ չկա քաղաքական գործընթաց, դա դառնում է անիմաստ գործընթաց։
  • Իրավաբանորեն ՀՀ քաղաքացիները չեն կարող հանձնվել այլ պետության, եթե նրա հետ պայմանագիր չունենք։
  • Ադրբեջանը քրեական պատասխանատվության հարց բարձրացնում է անձանց՝ պատերազմին ուղղակի մասնակցության համար, մինչդեռ Հռոմի ստատուտով դա հանցագործություն չէ։
  • Պետք է բոլոր օպոզիցիոն գործիչները շատ հստակ հայտարարեն, որ իրենք պայքարում են իշխանության համար։ Առանց իշխանության՝ ՀՀ անունից հայտարարություն անել, ենթակառուցվածքներ զարգացնել, լուծումների վրա ազդել, բանակցել, պատասխանատվություն ստանձնել, առհասարակ՝ պետություն զարգացնել հնարավոր չէ։
  • Փողոց փակելը գործիքներից մեկն է, որը մի քանի անգամ ինտենսիվ կիրառվել է։ Անհնազանդության գործիքները բազմաթիվ են։ Մարդիկ պետք է վախերը հաղթահարեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս