
Հուսով ենք՝ երկու կողմերն էլ իրենց զորքերը կհանեն. դեսպան Անդրեա Վիկտորին

Սա ընթացիկ աշխատանք է, որն ապահովում է առաջադիմություն, և վստահ եմ, այստեղ կողմերին հնարավորություն կլինի ևս մեկ անգամ հավաքվելու և քննարկելու: Բոլոր հարցերը պետք է քննարկվեն, ներկայացվեն բանակցությունների սեղանին, և եթե զգուշությամբ կարդաք Շառլ Միշելի հայտարարությունը, ապա կտեսնեք, որ հիմնական ուղերձը հենց դա է:
Մենք, իհարկե, գերիների և պահվող անձանց վերադարձի ուղղությամբ բավական երկար ժամանակ աշխատում ենք»,- այս մասին Եվրոպայի օրվան և Եվրոպական միություն-Հայաստան հարաբերություններին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը՝ անդրադառնալով նախօրեին Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպմանը և դրան հաջորդած հայտարարությանը:
Դեսպանը մեջբերեց հայտարարությունը, որում մասնավորապես ասվում է՝ կա ընդհանուր ընկալում, որ պահվող անձինք բաց կթողնվեն գալիք շաբաթների ընթացքում:
«Եվ նաև նախագահ Միշելն ընդգծում է, որ չափազանց կարևոր է երաշխավորել փոխըմբռնումը՝ այն առումով, որ այս աշխատանքը կշարունակվի, և այս մարդիկ ազատ կարձակվեն արագացված գործընթացով: Մնացածը պետք է քննարկվի: Մենք հասկանում ենք, որ չափազանց կարևոր է գալ համաձայնության, և հուսով ենք, որ երկու կողմերն իրենց զորքերը կհանեն, և բոլորը կանցնեն սահմանագծման և սահմանազատման աշխատանքներին»,- հավելեց Անդրեա Վիկտորինը: