«Եթե դու պարտվում ես պատերազմում, պետք է փոխվես, բայց դուք չեք փոխվել». գնդապետ Գլեն Գրանթ

«Այն, ինչ հասկացա վերջին օրերին, որ դուք դեռ ամբողջովին չեք հստակեցրել, թե ով եք ուզում լինել. դուք եվրոպացի՞ եք, դու մեզ հե՞տ եք»,- Անվտանգային վերլուծություններ ինստիտուտի՝  «Վերաիմաստավորելով Հայաստանի աշխարհաքաղաքական և պաշտպանական ուղեծիրը» խորագրով անվտանգության համաժողովին այս հարցադրումը հնչեցրեց ազգային անվտանգային հարցերով փորձագետ գնդապետ Գլեն Գրանթը՝ նկատելով, որ եթե եվրոպացի լինելու համոզմունքն է նստած  հայերի գլխում, դրա մասին պետք է բարձրաձայնել:

Օտարերկրացի փորձագետի գնահատմամբ՝ Հայաստանն այսօր ցեխի մեջ է, քանի որ աշխարհում ավելի շատ թշնամի ունեցող երկիր, քան Հայաստանն է, այսօր չկա:

«Դուք պարտվել եք պատերազմում և չեք հաղթի մեկ ուրիշը, եթե ունենաք նույն մտածողությունը, ինչ այս պահին ունեք:  Եթե դու պարտվում ես պատերազմում, պետք է փոխվես՝  ռազմական, հասարակության և ամենի առումով, ամեն հարցում։ Բայց դուք չեք փոխվել,- նշեց նա՝ հորդորելով  հստակություն մտցնել,-  Քանի որ երկու աշխարհների ամենավատ ազդեցություններն եք կրում։ Ձեր հարևաններից ոչ մեկը լավը չէ, եկեք իրար չխաբենք»:

Գլեն Գրանթը համոզում հայտնեց, որ պետք է ստիպել հարևաններին, դաշնակիցներին կռվել Հայաստանի համար, իսկ դրա համար պետք է ՀՀ դիվանագետներն աշխատեն:

Կարդացեք նաև

«Դուք ունեք դիվանագետներ, որոնք աշխարհի լավագույն դիվանագետները չեն: Դուք վճարում եք նրանց համար: Երբևէ բողոքե՞լ եք նրանցից, ոչ, բայց չէ՞ որ դա ձեր գումարն է, և դուք իրավունք ունեք բողոքելու,- շեշտեց անվտանգային հարցերով փորձագետը, ապա ամփոփելով միտքը՝ փոխաբերական համեմատություն արեց,- Դուք պետք է դառնաք ոզնի, այդպես սուր ու պինդ, որ ոչ ոք չկարողանա կծել ձեզ, բայց այս պահին դուք ոզնի չեք, այլ կիսակենդանի առնետ»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս