Տավուշի մարզում, մասնավորապես, Կիրանցում սահմանազատման աշխատանքների հետ կապված իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Ինչպես Կիրանցից տեղեկացնում են գործընթացը լուսաբանող լրատվամիջոցների ներկայացուցիչները՝ արդեն ընթանում են չափագրումներ և սահմանազատում, ինչի արդյունքում շատ բնակիչների տներ անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ։
Մենք միայն դիրքեր չենք թողնում, թողնում ենք ժողովրդին, կոտրում` ոգին. Տիրան Խաչատրյան
Բագրատ Սրբազանը հանդիպել է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Հանդիպումը նախ եղել է բաց, այնուհետև շարունակվել է դռնփակ:
Երբեք չէի տեսել այնպիսի կոնսենսունս, ինչպիսին տեսա այս հանդիպմանը. Հայկ Մամիջանյան
Կա համախոհություն, որ միացյալ թեկնածուն պետք է լինի Բագրատ սրբազանը. Սուրենյանց
Բոլոր քաղաքական ուժերին խնդրում եմ՝ ձեր դիրքորոշումներում եղեք հստակ. Սուրեն Պետրոսյան
Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան
Վարչապետի թեկնածուի անուն, այո’, կարող է այսօր քննարկվել. Բագրատ Սրբազան
Բագրատ սրբազանն այս շարժումով կարողացավ քաղաքական ուժերի հակասությունները դնել մի կողմ. Առաքելյան
Հաջորդ վարչապետը պետք կլինի հանրության ճնշող մեծամասնության համար ընդունելի գործիչ. Հարությունյան
Եկեղեցին, որոշ պատմական խաչմերուկներում, եղել է միակ փրկիչը, և իմ վերաբերմունքն այս շարժմանը հետևյալն է՝ իմ եկեղեցին ինչ ասի, ես գլուխս կախ՝ անելու եմ։
Սաթիկ Սեյրանյանի հյուրը՝ ՀՀ արդարադատության նախարարի նախկին առաջին տեղակալ, ՍԴ նախագահի նախկին խորհրդական Գրիգոր Մուրադյանն է:
«Գոյատևման և կործանման պատմական խաչմերուկում Հայաստանի ժողովուրդն իրավունք ունի խաղաղ ճանապարհով որոշել իր ճակատագիրը»,-այս մասին «X»-ի իր էջում գրել է հեղինակավոր իրանցի վերլուծաբան Ահմադ Քազեմին՝ անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին և, մասնավորապես, Բագրատ սրբազանի առաջնորդած համաժողովրդական շարժմանը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայ Ազգային Կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է։
Մայիսի 9-ից Երևանում նոր թափ առած շարժումը, որն առաջնորդում է Տավուշի թեմակալ առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, սկսում է գրավել նաև արևմտյան մամուլի ուշադրությունը։
Ինձ համար վարչապետի նախընտրելի թեկնածուն անցումային փուլում Բագրատ սրբազանն է. Գառնիկ Դանիելյան
• Կառավարության ղեկավարը պետք է գործի բացառապես ԱԺ-ում հավանության արժանացած ծրագրով,և որևէ մեկն այդ ծրագրից դուրս որևէ լիազորություն չունի, իսկ եթե այդ ծրագրից դուրս են գործում, ապալեգիտիմացնում են իրենց գործունեությունը։
Այսօր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքից ժամեր առաջ Ազատության հրապարակը ոստիկանական բազմաթիվ ուժերով ու երկաթե արգելապատնեշներով փակվեց։ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի էր ունենում EBRD միջազգային ֆորումը, որին մասնակցում էր նաև Նիկոլ Փաշինյանը։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքի ժամանակ, Ազատության հրապարակի և Հյուսիսային պողոտայի կից հատվածում, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը դիմելով հանրահավաքի մասնակիցներին, հայտարարեց, որ միասին արձանագրել են, որպես շարժման փոքրիկ ուղերձ`Հայաստանը, դժբախտաբար, Կառավարություն ու ղեկավար չունի։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հավաք է անցկացնում Երևանի հյուսիսային պողոտայում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի գլխավորությամբ։ Մի քանի մետր հեռավորությամբ՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում EBRD միջազգային ֆորումի շրջանակներում միջոցառում էր անցկացվում, որին մասնակցում էր Նիկոլ Փաշինյանը: Ողջ տարածքը շրջապատված էր ոստիկանական ուժերով: Այս ընթացքում լրագրողների հարցին, թե տարբեր հասարակական, քաղաքական […]
Այսօր ամենշաբաթյա բրիֆինգի ընթացքում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ուշագրավ համեմատական անցկացրեց այս օրերին Թբիլիսիում և Երևանում ծավալվող ընդդիմադիր, հակակառավարական ցույցերի և դրանց վերաբերյալ Արևմուտքի արձագանքների միջև։
Սա Հուդայի պատմությունն է, իրենք հաց են կերել միասին, ուրիշ բան որ չեն արել, այդ մարդկանց հետ նստել, հաց ու աղ են կիսել, ո՞վ գիտի՝ լիտրերով օղի են խմել, լիտրերով լցրել են մարմինների մեջ»,-շեշտեց Բագրատ սրբազանը։
Դուք այլեւս իշխանություն չունեք, բասկետբոլի շիթ ստուգող ունեք. Բագրատ Սրբազան
Չարի վերջը լինելու է. այսօր վախն է, հաջորդը լինելու է դեղ խմելը. Բագրատ Սրբազան
Վաղն ուզում եմ հանդիպել բոլոր դասախոսների, գիտնականների հետ. Բագրատ Սրբազան
Փաստորեն մարդիկ ուզում են հա՞, որ ես վարչապետ դառնամ. Բագրատ սրբազանը կատակեց
Անվտանգության մեծագույն երաշխիքը հայոց բանակն է ու հայ ժողովուրդը. Բագրատ Սրբազան
Երկրում ռեպրեսիաներ են բառիս լայն իմաստով. հեծանիվով էր շրջում, քաղաքը պարալիզացրել են հիմա. Սրբազան
Ինչպես սիրում էր ասել երբեմնի ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, «ռեժիմը խուճապի մեջ է»:
• Արևմուտքին պետք է միայն մեկ բան՝ կայունություն տարածաշրջանում, իրենց էներգետիկ խնդիրների լուծում, և այլն: Եթե իրավիճակը փոխվի տարածաշրջանում, արևմտյան ծրագրերին խանգարեն, գուցե ինչ-որ փոփոխություն անեն, բայց նրանց առջև առայժմ նման խնդիր չկա դրված, իսկ Ռուսաստանի համար առայժմ Հայաստանն առաջնահերթություն չէ, թեև ուշի ուշով հետևում են զարգացումներին։