«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսում նախ ներածական խոսքով ներկայացրեց շարժման ընթացքի մասին որոշ տեղեկություններ։
Երեկ Քննչական կոմիտեն (ՔԿ) ամփոփել է 2024թ. իրականացվող սահմանազատման գործընթացի դեմ 2024թ. ապրիլի 20-ից Տավուշի մարզում, ինչպես նաև հանրապետության բնակավայրերում «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության շրջանակներում իրականացվող բողոքի ակցիաների ընթացքում կատարված առերևույթ հանցավոր դրսևորումների առնչությամբ, հունիսի 17-ի դրությամբ, նախաձեռնված քրեական վարույթների ընդհանուր շարժընթացը։
«Երեկոյան Աշտարակի ոստիկանության բաժնում ահավոր պատկերի հանդիպեցինք»,-այս մասին քիչ առաջ իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ ներկայացնելով իր այցը Աշտարակի ոստիկանության բաժին, որտեղ Երևանից տեղափոխվել են նախօրեին Դեմիրճյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկից բերման ենթարկված մի շարք քաղաքացիներ։
2020 թվականի ողբերգական պատերազմի ավարտից 4 տարի անց Նիկոլ Փաշինյանը ցանկանում է «Խաղաղության պայմանագիր» կնքել Ադրբեջանի հետ: Ոչ թե ուղղակի ցանկանում է, այլ դրա համար պատրաստ է և դիմում է բոլոր հնարավոր ու անպատկերացնելի նվաստացումների՝ համաձայնելով կատարել Ադրբեջանի/Թուրքիայի, իրենց շահերի բերումով վերջիններիս պաշտպանող բազմաթիվ այլ երկրների պահանջները։ Բայց հենց ինքը՝ Փաշինյանը, հայտարարում է, որ այդ պայմանագիրը կնքելուց հետո էլ ինքը չի կարող երաշխավորել, որ նոր պատերազմ չի լինի:
168.am-ը Բագրատ Սրբազանից հետաքրքրվեց՝ Տավուշում իշխանությունները կարողացան իրագործել սահմանազատման իրենց նպատակները, արդյո՞ք Սրբազան շարժումը չպետք է վերանայի իր նպատակներն ու մարտահրավերները, ինչին ի պատասխան՝ նա ասաց, որ դա իրենց առանցքային վերլուծության թեման է:
Բագրատ Սրբազանը 168.am-ի հարցին ի պատասխան՝ դարձյալ անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի կողմից իրեն «Իմ քայլը» դաշինքով պատգամավոր դառնալու առաջարկին, և, որ այդ մասին քաջատեղյակ է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, որին շարժման ընթացքում Բագրատ Սրբազանն այս համատեքստում մի քանի անգամ հիշել է և հեռավար դիմել է, ինչպես նաև՝ նախքան Սրբազան շարժումը իր մոտ մարդ ուղարկելու խոսակցություններին, որ հանդիպի Նիկոլ Փաշինյանին:
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ իշխանությունը փորձում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման սկսած գործընթացին վերաբերվել որոշակի ստերեոտիպերով։ Իշխանությունները պնդում են, թե հանրահավաքը մարում է, քանի որ ամեն օր, այսպես ասած, «մայդան» չի լինում, հանրահավաքներ չեն անցկացվում, կամ հանրահավաքին քիչ մարդ էր գնացել, քան նախորդ հանրահավաքին էր, և այլն։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ԵՊՀ «Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի» ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Վլադիմիր Մարտիրոսյանն է։
«Իրականում, սակայն, Արևմուտքը, որն իրեն նույնացնում է ողորմելի Փաշինյանի հետ, Հայաստանում վարկաբեկում է արևմտյան արժեքներն ու արժեհամակարգը։ Եթե Հայաստանում 6 ամիս անց հակաարևմտյան տրամադրություններ մոլեգնեն, թող հայ ժողովրդին դրա համար չմեղադրեն»,- ասաց նա։
Գյումրիում Երեխաների պաշտպանության օրը տեղի ունեցած աղմկահարույց միջադեպից 10 օր անց «Ազնավուր հիմնադրամից» չի հնչել որևէ պաշտոնական դիրքորոշում կատարվածի մասին: Տավուշի «Տա լույս» երգչախմբի փոքրիկներին անբեմ թողնելու ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանի ակցիան չի արժանացել այս հիմնադրամի կողմից որևէ գնահատականի:
«Այսօր մարդկանց մեջ վարանում կա, մարդիկ չեն պատկերացնում, թե Նիկոլ Փաշինյանն ինչ աստիճանի ամբարտավան կարող է լինել, որ այդպես կառչի աթոռին։ Ու այդ աթոռի, պարգևավճարի ու դրամի միջոցով փչացնել հարյուրավոր մարդկանց»,- շեշտեց Պարույր Հայրիկյանը։
Հայաստանի այս իշխանությունը մի շատ վտանգավոր գործընթաց է սկսում՝ սորտավորում է մարդկանց և հոգևորականներին համարում երկրորդ սորտի մարդիկ, ասում՝ ձեր զգեստը հանեք, դրանից հետո նոր իրավունք կունենաք մասնակցել պետության գործերին։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նախօրեի հանրահավաքը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, նրա ելույթն ու գիշերվա իրադարձությունները լայնորեն լուսաբանվում են միջազգային մամուլում, հատկապես՝ ռեգիոնալ ԶԼՄ-ներում։
Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց 2018 թվականի սև ժապավենները, դագաղները, թե ինչպես էին Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները պաստառների վրա գրում՝ «Շարմազանով-42», «Աշոտյան-42», ինչն իրականում ցնցման մասին էր խոսում:
Ռուսական և ադրբեջանական ԶԼՄ-ներն ակտիվորեն լուսաբանում են Երևանի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակում, Բագրատ սրբազանի առաջնորդությամբ մեկնարկած բազմամարդ հանրահավաքը։ Ռուսական ՏԱՍՍ գործակալությունը գրում է, որ Երևանի Հանրապետության հրապարակում ընթացող ընդդիմության հանրահավաքը սկսվեց աղոթքով և Հայաստանի օրհներգի համատեղ կատարմամբ։ «Միջոցառումը, որին մասնակցում է մի քանի տասնյակ հազար մարդ, հեռարձակվում է տեղական լրատվական ԶԼՄ-ների կողմից։ Դրանից հետո մոնիտորը ցուցադրել է հատուկ ջոկատայինների գործողությունները քննադատող մի պատմություն։
Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ իրենք Նիկոլ Փաշինյանի հեռացման խնդիրը կարող են լուծել, եթե վաղվանից սկսած ընդամենը 4 օր՝ 96 ժամ, առանց դադարի, առանց աշխատանքի գնալու, առանց հանգստի, առանց երկար-բարակ քնելու, լինեն փողոցում և իրենց կամքը պարտադրեն:
Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ Բագրատ Սրբազանը ևս մեկ անգամ անդրադարձավ անցումային կամ հաշտության կառավարությանը՝ նշելով, որ այն պիտի գործի օրակարգային 3 հստակ ուղղություններով և վերկուսակցական սկզբունքով:
Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ Բագրատ Սրբազանը նշեց, որ այսօրվա իրականությունում խաթարված է մեր արտաքին խաղաղությունը՝ պայմանավորված անվտանգային խնդիրներով, հատկապես՝ Ադրբեջանի հռետորաբանությամբ և գործողություններով, որտեղ անընդհատ ստորացնում և նվաստացնում են:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախմբի ներկայացուցիչ Կարեն Բեքարյանն է։
«Պայքարը պետք է տևի այնքան, ինչքան պետք է։ Իսկ վերջնական հաջողություն կունենա այն ժամանակ, երբ ճնշող մեծամասնությամբ դադարենք պայքարի մասին երրորդ դեմքով խոսելը, և յուրաքանչյուրս առաջին դեմքով վերաբերվենք պայքարին։ Որովհետև պայքարը միայն Սրբազան չէ և միայն Սրբազանինը չէ։
Հայաստանում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ լայն թափ ստացած ժողովրդական շարժումները բացահայտել են հետաքրքիր մի երևույթ իրավապահ և արդարադատության մարմինների գործողություններում. խաղաղ հավաքների մասնակիցներին բերման ենթարկելու անվան տակ ուղղակի հարձակվում և ծեծում են: Բացի այդ, Քննչական կոմիտեն (ՔԿ) ինչ-որ տեղից ստացված ցուցակով հարուցում է քրեական վարույթներ ամենաանհեթեթ մեղադրանքներով` խուլիգանություն, ատելության ու թշնամանքի հրահրում ու բազմաթիվ համանման բաներ:
«Փաշինյանը հանձնված մեկն է. բացառված չէ, որ վաղը նա հայ ոստիկաններին փոխարինի հայերեն իմացող թուրք ոստիկաններով։ Հիշեք, որ Թուրքիան, երբ առաջարկում է փոքրաթիվ քանակով ուժեր ուղարկել Հայաստան, խոսքը վերաբերում է 80 միլիոնանոց երկրի, հետևապես՝ փոքրաթիվը մեր պարագայում խիստ հարաբերական է. փոքրաթիվ կարող է համարվել 100 հազարանոց ուժայինները»,- ասաց Հայրիկյանը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը պետական կառավարման մասնագետ, տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանն է։
168.am-ի հետ զրույցում Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի նախկին տնօրեն, գրող, գրականագետ Կարո Վարդանյանն անդրադարձավ շարժման ընթացքին և հնարավոր զարգացումներին, իշխանությունների կողմից Բագրատ սրբազանին և Առաքելական եկեղեցին թիրախավորելուն, մասնավորապես, մայիսի 28-ին Ամենայն Հայոց կաթողիկոսի մուտքը Սարդարապատի հուշահամալիր ոստիկանության կողմից խոչընդոտելուն: Մեր զրուցակցի մեկնաբանությամբ՝ չտեսնված ու չլսված բան էր Վեհափառի և առհասարակ հոգևոր դասի մուտքը Սարդարապատի հուշահամալիր ցինիկաբար արգելելը։
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ղեկավարությամբ ընթացող «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման ընթացքում շատերն արձանագրեցին ՆԳՆ ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանի ագրեսիվ վարքագիծն ու կիսագողական խոսույթը, ինչը մեծ հաշվով տհաճ անակնկալ էր: Արամ Հովհաննիսյանին քաղաքացիներն այդպիսին չէին ճանաչել, և նրա կողմից նման վարքագիծն իսկապես տարօրինակ էր, թեպետ, թերևս, բացատրելի:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն է։
Մայիսի 31-ին ՀՀ քննչական կոմիտեի 10-ամյակին նվիրված՝ Քաջարանում տեղի ունեցած արտագնա նիստում Կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը չի շրջանցել 2020 թվականի 44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործերը:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական վերլուծաբան, քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն է։
«Քննադատության պատճառներից մեկն էլ այն է, որ այս իշխանության մոտ պանիկա կա՝ պայմանավորված նրանով, որ մասնավորապես Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումն արդեն հաջողվել է։ Հաջողվել է այն առումով, որ ամեն օր, այդ շարժման շրջանակում տեսնում ենք միասնականություն. մի բան, ինչը տարբեր ուժեր փորձել են անել, բայց չի ստացվել։ Հիմա կողք կողքի կանգնում են մարդիկ, որոնք միմյանց կողքի կանգնել անգամ չէին կարողանում մինչև այս շարժումը»,- ասաց Հակոբյանը։
Նիկոլ Փաշինյանն ըստ էության ձևակերպեց իր քաղաքական թիմի ու նրան մերձ շրջանակների հավաքական խոսույթն այս օրերին, ավելի ճիշտ՝ պարզ հասկացրեց, որ ՔՊ-ին ուղարկված սմս-ի հեղինակն ինքն է: