Արա՛մ Հովհաննիսյան, հայելու մեջ նայիր. էնքան խաշլամա ես կերել, մարդկանց էլ ասում ես՝ լակո՞տ. Սրբազան
Վաղ առավոտից Երևանում և մարզերում տեղի են ունեցել անհնազանդության ակցիաներ, որոնք շարունակվել են մինչև ժամը 13:00-ն:
Ակցիաների շրջանակում Բագրատ Սրբազանն անդրադարձել է ոստիկանության գործողություններին և այն դեպքին, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը լակոտ է անվանել քաղաքացուն:
«Դա ոստիկանապետի ասելու բա՞ռ է, թեպետ իրենց ստի և վախի գերագույն հրամանատարը եթե ասի՝ դուրսպրծուկ, էդ էլ լակոտ պիտի ասի: Հայելի պիտի պահեն էս մարդիկ ու ասեն՝ ում փողերով են հասել, ինչ կենսագրություն ու ծագում ունեն»,- նշել է նա:
Ավելի ուշ Սուրբ Աննա եկեղեցու բակում Սրբազանը դարձյալ անդրադարձել է ոստիկանապետի պահվածքին:
«Մի սերժանտ էլ կա մեջները, սերժանտ, Արամ Հովհաննիսյան է անունը, ավելի ճիշտ՝ ենթասպա, չէ, ենթասպա էլ չի, ավագ ենթասպա էլ չի, մեծ փորով, ջանով կոլոտ, դա ներկայացնում է ոստիկանությունը: Աշխարհում նման տիպի ոստիկանապետ գոյություն չունի։ Զինվորներդ ի՞նչ պետք է սովորեն քեզանից։ Քո ֆիզիկական վիճակը ամեն բանի մասին խոսում է, թե ինչքան խաշլամա ես կերել, գառ ու խոզ, հիմա եկել ես, ինձ ասում ես՝ Տեր հա՞յր, ցուցարարներին՝ լակո՞տ։ Հայելի պահիր քո մոտ։ Կողքովդ անցել եմ, մի բառ շշնջայիր, չե՛ս կարող, քո տերերն էլ չեն կարող: Ոչ ոք մեզնից որևէ մեկին չի կարող վախեցնել ոչ կալանքով, ոչ նեղությամբ, ինչ ուզում եք՝ արեք»,- հայտարարել է Սրբազանը:
Հավելենք, որ անհնազանդության ակցիաների ժամանակ ՆԳՆ ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում ասել էր՝ «Տեր հորը հորդորեք, որ ժողովրդին հորդորի՝ նորմալ պահեն իրենց»:
Մանրամասները՝ տեսանյութում