Բագրատ սրբազանի նկատմամբ սահմաններն անցան՝ վատ կլինի իրենց համար. Միքայել սրբազան

Այսօր Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանն ասաց, որ Բագրատ սրբազանն ունի որոշակի բարոյական անձեռնմխելիություն, եթե իշխանություններն անցնեն այդ սահմանը, ապա նրանց համար ավելի վատ կլինի։

Լրագրողներն Աջապահյանից հետաքրքրվեցին՝ մինչև այժմ Առաքելական եկեղեցում եղե՞լ է դեպք, երբ հոգևորականի ծառայությունը սառեցվի, ապա նորից վերադառնա ծառայության։

«Իհարկե, եղել է Տեր Հուսիկի պարագան, ով մտավ ՀՀՇ, դարձավ նույնիսկ այդ կուսակցության ղեկավարը, և այդպես սառեցված էլ մնաց մինչև վերջ։ Երբ նա մահացավ, հուղարկավորվեց՝ որպես քահանա։ Նա չվերադարձավ քահանայական ասպարեզ, բայց մնաց քահանա»,- նշեց սրբազանը։

Միքայել սրբազանը նաև ընդգծեց՝ դեմ է, որպեսզի Բագրատ սրբազանն իրեն դնի զոհասեղանին։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է այն սրբազաններին, որոնք չեն աջակցել Բագրատ սրբազանին, Միքայել Աջապահյանն ասաց.
«Մեր սրբազանները՝ բոլորը, մեր եղբայրներն են։ Իրենք ազատ են արտահայտելու իրենց կարծիքը։ Եթե ես մեկ մտահոգություն եմ տեսնում, մեկ ուրիշն այլ մտահոգություն է տեսնում»,- շեշտեց նա։

Ինչ վերաբերում է մտահոգություններին՝ եթե այս շարժումը չհաջողվի, ապա հանրության շրջանում եկեղեցու նկատմամբ վստահությունը կարող է նվազել, Միքայել սրբազանը հակադարձեց.

«Թող այդպես հուսան՝ եկեղեցու հեղինակությունը ցանկացած պարագայում չի նվազի։ Բայց հուսանք, որ այս պարագայում իրենց ուզածը չի լինելու»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031