Գիտենք, որ կա մարդկային կորուստ. մեր աղոթքները Տավուշի և Լոռվա մարզի համար են. Սրբազան

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի գլխավորությամբ, հանրահավաք է անցկացնում Հանրապետության հրապարակում։

Հանրահավաքի մեկնարկին Բագրատ սրբազանը հայտարարեց, որ բոլորի կողմից զորակցություն էհայտնում Տավուշում և Լոռիում բնական աղետի հետևանքով տուժած ժողովրդին։

«Այս պահին գիտենք նաև, որ մարդկային կորուստ կա։ Մեր զորակցությունը, խոնարհումը, աջակցությունը, մեր աղոթքները Լոռվա ու Տավուշի, նաև ամբողջ հայ ժողովրդի հետ է»,-նշեց Բագրատ սրբազանը։

Այնուհետև հանրահավաքի մասնակիցները միասին մեկ րոպե լռությամբ հարգեցին Լոռիում աղետի հետևանքով զոհվածի հիշատակը և աղոթեցին աղետի հետևանքով կորածներինգտնելու և տուժածների ապաքինման համար։

Կարդացեք նաև

Բագրատ սրբազանը հարթակից իր ողջույնները հղեց նաև այս շաբաթների ընթացքում պայքարի մեջ գտնվող Կիրանցի, Բաղանիսի, Ոսկեպարի բնակիչներին, որոնք չկաշառվեցին ու ցույց տվեցին հայրենատեր լինելու իրենց ամբողջ էությունը։

«Ինչպես պատվով սահման են պահել այս ամբողջ 30 տարիների ընթացքում, այդպես էլ այս վայրկյանին անմնացորդ կերպով կանգուն կանգնել են՝ չզիջելու և չնահանջելու հայրենական մեր օջախից, որն այսօր մատնվել է աղետի, ոչ բնական, այլ մարդու կողմից»,-շեշտեց Բագրատ սրբազանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031