Այս իշխանության ղեկավարը խոչընդոտ է. նա պետք է հեռանա. Սրբազան
Երևանի Հանրապետության հրապարակում ընթանում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման համազգային հանրահավաքը:
Իր ելույթում Տավուշի թեմի առաջնորդը հայտարարել է, որ այս իշխանությունը ոչ միայն հանցավոր կերպով հանձնում է մեր պետությունը՝ իր ֆիզիկական գոյությամբ, այլև ավելի սարսափելին՝ այն ձգտում է փոխել մեր հայրենիքի բովանդակությունը, ինքնությունն ու արժեքները՝ գողանալով և ուրանալով մեր խորհրդանիշները, մեր երազներն ու իղձերը, մեր գոյության իրավունքը և կենսագրությունը:
«Մոռանալով, որ հոգին հաղթել է «դուխին», եռագույնը՝ սև ու սպիտակին: Եվ տաճարը վերջապես հաղթելու է փողոցին: Իսկ այս ամենի արդյունքում հոգևոր Հայաստանը հաղթելու է թազա այս Հայաստանին»,- հավելել է Սրբազանը և շարունակել՝ մասնավորապես նշելով.
«Այս շարժումը դիմակայուն, անվտանգ, կայուն և հաստատուն պետություն և խաղաղություն ունենալու մասին է: Այս շարժումն արտաքին աշխարհում բարեկամներ և իրական դաշնակցային հարաբերություններ, գործընկերներ և աջակիցներ ունենալու մասին է»:
Բագրատ Սրբազանը մեկ անգամ ևս հաստատել է՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա:
Մանրամասները՝ տեսանյութում