Նիկոլ Փաշինյան, հանդիպելու և քննարկելու թեմա ունենք մենք. Սրբազան
«Նիկոլ Փաշինյան, այս վայրկյանից սկսած հանդիպելու բաց և քննարկելու թեմա ունենք մենք միասին: Դուք ձեզ ժամանակին շատ ժողովրդական մարդ էիք համարում, վստահ եմ, որ այս ժողովրդի ներկայությունը ծանր հիշողություններ է արթնացնում ձեր մտքի մեջ, բայց դուք եք հասցրել այստեղ: Այս նույն ժողովուրդը ժամանակին, նույն խանդավառությամբ ձեզ է պաշտպանել, ձեզ է հասցրել այս շքեղ ամառանոցները: Մենք եկել ենք պարզ խոսակցության մեկ թեմայով՝ ձեր խաղաղ և անցնցում հեռանալու:
Ժամանակին ձեզ համարում էիք ժողովրդի վարչապետ, շատ ժողովրդական էիք, շատ սելֆիական, շատ ժպտուն, հիմա այլևս չեք, բայց ձեր պատճառով և ձեր ձեռքով: Քանի որ ասացի՝ դուք էլ եք ժողովրդական մարդ, այս պահին ժողովուրդը որոշել է, որ ես էլ եմ ժողովրդական մարդ: Դուք եղել եք, հիմա ես եմ, հետևաբար՝ արդեն նախկին եք դարձել, հրավիրում եմ ներկայի հետ հանդիպման: Ձեր ներմուծածն է՝ նախկին և ներկա: Դրա համար եմ ասում՝ ես՝ որպես հոգևորական, դուք՝ որպես քաղաքական գործիչ, ինչո՞ւ չէ՝ նաև որպես տղամարդ: Հուսամ՝ չեք խուսափի: Գրեթե համոզված եմ, որ ռիսկ չեք անի:
Չգիտեմ՝ ինչպե՞ս ես նայելու աչքերիս մեջ: Այնպես, ինչպես Կիրանցո՞ւմ էիր նայում մարդկանց աչքերի մեջ: Ժամը հասել է, որ դուք խաղաղ, հանգիստ, առանց ավելորդ շարժումների, ուղղակի գնաք: Կարծում եմ՝ ժողովուրդն այնքան բարի կգտնվի, որ կերաշխավորի այդ խաղաղ գնալը»:
Մանրամասները՝ տեսանյութում