Ոստիկաններին 40 հազար դրամ պարգևավճար են տալիս մեկ շաբաթվա համար. Սրբազան
ՆԳՆ շենքի մոտ Բագրատ Սրբազանն իշխանությունների «ոչնչացման» համար հայտարարել է, որ իրենց համար հայկական տարբեր կազմակերպություններ են աշխատում, և ինչ տեղի է ունենում Ոստիկանությունում, ԱԱԾ-ում, իրենք տեղեկացվում են բառացի:
«Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի մասին ամեն տեղեկություն ունենք, և իր կողքը կանգնած Կարեն Հակոբյանի մասին՝ ևս, իմիջիայլոց, վերջինն իմ դպրոցից է եղել՝ 4 տարի փոքր է եղել ինձնից: Գնացեք մեր թաղերում հարցրեք՝ 15-րդ թաղամաս: Հիմա ես անցյալ օրը անուն եմ հրապարակել՝ Աշոտ Մկրտումյան, ես Մկրտչյան եմ ասել: 15 հոգանոց զորք էին կազմել, շարք, առաջինն ավարտել էին, երբ ես անունը հրապարակել եմ՝ ով է դրա ղեկավարը, և տղաներից ոմանք հրաժարվել են: Երկրորդի ազգանունը Մկրտչյան է, անունը չեմ ասի: Երկրորդ խումբը կազմելու դժվարություն ունեն, հավանաբար կկազմեն, փող են խոստանում, տղերքին շաբաթվա համար 40.000 դրամ են խոստանում: Իմացել եմ, որ որոշ տղաների պարգևավճարը կտրել են, այդ թվում, մեզ հասած տեղեկություններով՝ Կիրանցում ծառայող»,- մանրամասնել է Բագրատ Սրբազանը:
Մանրամասները՝ տեսանյութում