Երբեք չեմ անի այն, ինչ արել են իրենք. ոտնակոխ չեմ անի Սահմանադրությունը. Բագրատ սրբազան

Այսօր Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտնի դարձավ, որ Սրբազան շարժման կամ ընդդիմության վարչապետի թեկնածուն Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանն է: Նա հենց Հանրապետության հրապարակում հայտարարեց, որ դիմել է Վեհափառ հայրապետին և իր հոգևոր եղբայրներին՝ սառեցնել իր 30-ամյա հոգևոր ծառայությունը, և իր անձնական պատասխանատվությունը ստանձնել ու կրել այս ողջ ընթացքի համար:

Հավաքից հետո լրագրողների հետ զրույցում նա անդրադարձել է իր՝ վարչապետի թեկնածու լինելու հանգամանքով պայմանավորված՝ իրավական և սահմանադրական խնդիրներին, քանի որ երկքաղաքացի է՝ Կանադայի և Հայաստանի:

«Իրավաբանները կխոսեն, կանեն…, թեպետ այս իշխանությունը տասնյակ կետերով Սահմանադրությունը տրորել է, վերջինն այս սահմանազատման միակողմանի զիջումներն են, բացարձակ օրենքի հետ կապ չունեցող: Այսինքն, երկրի ամբողջ կառուցվածքն է փոխվում, և ոչ մի օրենք, ոչ մի բան չի գործում: Այդուհանդերձ, բոլոր այս հանցանքներով հանդերձ, այո, մենք իրավական ճանապարհով պետք է հասնենք տեղ: Ինձ համար արդյունքն արձանագրելն է կարևոր: Եթե խոչընդոտներ, արգելքներ կլինեն, դրանք անհաղթահարելի կամ ինչ կլինեն՝ չգիտեմ, բայց մենք երբեք ոտնակոխ չենք անի իրենց կողմից ոտնակոխ արված սահմանադրությունը, որովհետև կնույնանանք: Երբեք իրենց հաճույքը չեմ տա, ոչ էլ պատիվը, որ իրենք հանդես գան՝ որպես սահմանադրության պաշտպաններ: Իրենք սահմանադրության պաշտպաններ չեն, այդ դիրքավորումը չեն ունենա, կյանքում չեն ստանա այդ հաճույքը»,- վստահեցրել է Սրբազանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս