Այս փուլում արտահերթ ընտրության հարցը չենք քննարկում. Բագրատ սրբազան

Սարդարապատում Բագրատ Սրբազանը լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին՝ եթե իշխանությունը հնարավորություն դիտարկի արտահերթ ընտրությունների, Ձեզ համար ընդունելի կլինի՞, նշել է.

«Մենք հիմա նման բան չենք դիտարկում, շատ պարզ ասում եմ՝ բացարձակ չենք դիտարկում։ Կարիք չկա նույնիսկ դրա մասին խոսելու, որովհետև դա օրակարգի հարց չէ այս փուլում»:

Իսկ դիտարկմանը՝ Կառավարական ամառանոցներ գնացիք՝ Նիկոլ Փաշինյանին չտեսաք, եկել եք այստեղ՝ էլի չկա, մարդը փախուստի է դիմում, որո՞նք են լինելու հաջորդ գործողությունները, ասել եք՝ մայիսը հաղթանակների ամիս է, բայց արդեն վերջանում է, Սրբազանն արձագանքել է․ «Ասել եմ՝ մայիսը լավ ամիս է, և մայիսը երբեք չի վերջանում»։

Բագրատ Սրբազանը շարունակելով միտքը՝ ասել է, որ այսօր մեր պետականության վերականգնման տոնն է, և մեր ամբողջ պատմության խտացումը Սարդարապատում է, տարրալուծված չէ, դրա համար են իրենք Սարդարապատում:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս