ՔՊ-ականների հետ համագործակցելու հնարավորություն կա՞. հարց Բագրատ սրբազանին
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման մասնակիցները քայլում էին դեպի կառավարական ամառանոց, ճանապարհին Սրբազանը պատասխանում էր նաև լրագրողների հարցերին :
168.am–ի հարցին՝ ՔՊ-ականներին հաշտության ճանապարհ կա, արդյո՞ք նաև համագործակցության համար կա ճանապարհ պետական մակարդակով, իշխանության շրջանակում, Տավուշի թեմի առաջնորդն արձագանքել է.
«Եթե իրենք այդքան կարողություն ունեն, որ չեն ձախողել երկիրը, ինչո՞ւ ոչ»:
Այս համատեքստում Բագրատ Սրբազանը հորդորել է ոլորտ առ ոլորտ գնահատել գործող իշխանություններին՝ սկսած խորհրդարանից, և նշել է, որ ոչ մի զարգացած երկրում՝ Կանադա, Մեծ Բրիտանիա, խորհրդարանի ամբիոնը չեն օգտագործում խորհրդարանից դուրս գտնվողին ինչ-որ բան ասելու համար:
Իսկ թե ինչպես է տեսնում վարչապետի թեկնածու ընտրված հոգևորականն արտաքին աշխարհում գործընկերներ և դաշնակիցներ ձեռք բերելու ճանապարհը և համագործակցության կարգը, մանրամասները՝ տեսանյութում.