Կիսագողական չխոսե՛ս, ոտքիդ մատից մինչև մազիդ ծայրը ճանաչում եմ քեզ. Բագրատ Սրբազան

ՆԳՆ շենքի մոտ ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանի և Բագրատ Սրբազանի միջև թեժ զրույց է տեղի ունեցել:

ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը, ով քաղաքացուն լակոտ էր անվանել, պարզաբանել է, որ լակոտություն ասելով՝ նկատի է ունեցել մեքենայի անիվ ծակելը, ոտքով մեքենային խփելը, ինչին Բագրատ Սրբազանը հակադարձել է՝ իսկ դագաղ դնողները լակոտներ չե՞ն: Այս հարցը Հովհաննիսյանը շրջանցել է:
Իսկ Սրբազանը շարունակել է. «Ամբողջ շարժումը միտված է մեկ բանի, և ինչ որ օրակարգ թելադրել ենք, դա էլ պահում ենք: Եթե ուզենայինք որևէ ձևով, որևէ կերպով այլ դրսևորում ունենալ, կունենայինք: Դրանում ոչ մի կասկած: Եվ միգուցե դա ավելի շատ գնահատվեր: Եթե դուք ասում եք՝ լակոտություն՝ քացով մեքենայի անիվին խփողին, բայց չեք ասել՝ լակոտություն՝ քացով Արսեն Գրիգորյանի ոտքը ջարդող ոստիկանին»:

Սրան Արամ Հովհաննիսյանը պատասխանել է, որ իրենց գործը քաղաքականությունը չի, թեպետ այստեղ, ինչպես Սրբազանն ասաց, քաղաքական հարց չկար:

«ՆԳՆ և Ոստիկանության ղեկավարության կողմից երբևէ չի եղել՝ ինչ-որ ցուցում տան, մշտական ցուցումները լրագրողները գիտեն, բայց գալիս է մի իրավիճակ, որ միգուցե կարող են սխալներ թույլ տալ, որի համար կպատժվեն»,- հավելել է ՆԳՆ ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը:

Կարդացեք նաև

Բագրատ Սրբազանի և Ոստիկանության պետի խոսակցությունն այնուհետև թեժացավ, և նրանք իրար ստեր ասելու մեջ մեղադրեցին:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս