Ալիև, Հայաստանում դու բանակցող կողմ չունե՛ս. ասում եմ՝ քեզ խելոք պահի՛ր, մինչև կգա՛նք կասե՛նք. Սրբազան

Այսօր քայլերթով ՆԳՆ հասած Բագրատ սրբազանն լրագրողների հետ ճեպազրույցում, դիմելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, կոչ արեց վերջինիս «խելոք պահել»։

Բագրատ սրբազանն ասաց, որ ցանկանում է ուղերձով դիմել Նիկոլ Փաշինյանի գործընկերոջը՝ Ադրբեջանի նախագահին, որ վերջինս էլ իրեն կարգի հրավիրի։ «Երեկ հայտարարություն է արել, որ Հայաստանը պետք է ընդունի Խոջալուում տեղի ունեցած չգիտեմինչը և ընդունի, որպես ցեղասպանություն։ Ես շատ համոզված չեմ, որ այս մարդիկ ներողություն չեն խնդրելու, շատ համոզված չեմ։ Նույնիսկ արձագանք դեռ չեն տվել:

Hետևաբար այս պահն օգտագործելով՝ ուզում եմ մեր ուղերձը հղել առաջին հերթին այստեղի այսպես կոչված կառավարության ղեկավարին և հատկապես իր գործընկերոջը՝ ՀՀ-ում դու բանակցող կողմ չունես, Իլհամ Ալիև, չունես, չկա, դու ՀՀ-ում ունես գերի, ստրուկ, որ ինչ թելադրում ես, ծնկաչոք կատարում է։ Քեզ շատ հստակ ասում եմ, որ ՀՀ-ում քո գործընկերը որևէ իրավասություն չունի՝ ոչ բարոյական, ոչ օրինական, դու էլ քեզ խելոք պահի, կարգին պահի, մինչև կգանք կասենք՝ որտեղ ինչ կա։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031