«Պետք է հասկանալ՝ պայմանավորվածությունների ինչ փաթեթ կա, ինչ կա, որ արդեն հանձնել են, բայց տեղյակ չենք». Բագրատ Սրբազան

Սարդարապատում Բագրատ Սրբազանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով արտաքին քաղաքականության կամ դիվանագիտության իրենց օրակարգին և հետագա անելիքներին՝ նշել է, որ նախ պետք է հասկանալ՝ լայն իմաստով ինչ իրադրության մեջ ենք, ինչ ժառանգություն է թողնվել թղթի վրա, պայմանավորվածությունների ինչ փաթեթ կա:

«Կամ՝ ինչ կա, որ արդեն հանձնել են, բայց տեղյակ չենք, այնպես, ինչպես ժամանակ առ ժամանակ, քայլ առ քայլ տեղի է ունենում: Սա շատ դժվար հարց է, և մեր հավակնությունները կյանքում հենց դրա մասին են, մեր ձախողումներն էլ են դրա մասին: Ու կիսատ-պռատ տեղեկություններով մարդիկ որոշումներ են կայացնում: Չի լինում այդպես: Իսկ մենք կիսատ-պռատ տեղեկություն չունենք, այլ ունենք արձանագրված փաստ՝ դա հակաօրինական սահմանազատում-սահմանագծումն է՝ լրիվ հակառակ մեր Սահմանադրությանը: Երկրորդ, կիսատ-պռատ չի մեր ասածները, որովհետև մենք խոսում ենք շարունակական ստի մասին: Մեր կյանքն անընդհատ ստի թելադրանքով է, դա պիտի կտրվի մի տեղ: Ես հանրությանը որևէ ձևով բացառիկ տեսիլք չեմ փոխանցել, որ սա այսպես է լինելու, այլ մտադրությունները, ծրագիրը, գաղափարներն են փոխանցված: Բայց մարդ կարող է հաստատ խոսել մի բանի մասին, երբ ամբողջական պատկեր ունի իր ձեռքին, այսօր Հայաստանում դա ոչ ոք չունի»,- շարունակել է Սրբազանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս