Երեկ վերջին շրջանի ամենամեծ սրբազապղծությունն է տեղի ունեցել․ Բագրատ սրբազան

«Ենթադրաբար իշխանությունից ուղիղ հրահանգ էր եղել խոչընդոտել Ամենայն Հայոց Հայրապետի մուտքը Սարդարապատ»-այս մասին քիչ առաջ Սուրբ Աննա եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ սրբազանն, անդրադառնալով նախօրեի իրադարձություններին Սարդարապատի հուշահամալիրում։

Հիշեցնենք, որ նախօրեին ոստիկանությունը խոչընդոտեց և ոստիկանական պատ կազմեց Ամենայն Հայոց Հայրապետ Գարեգին Բ-ի և նրան ուղեկցող հոգևորականների առջև։

Բագրատ սրբազանն ասաց, որ նախօրեին ոստիկանության գործողությունները պարզապես դատապարտելը քիչ է,։ Նրա որակմամբ, երեկ տեղի է ունեցել մեր վերջին շրջանի ամենամեծ սրբապղծությունը, փորձելով ոստիկանական ուժերով կասեցնել Հայրապետի մուտքը Սարդարապատի հուշահամալիր։ «Անձերից վերանալով՝ պետք է ասեմ, որ նույն Ամենայն Հայոց Հայրապետի ջանքով է, որ մենք Սարդարապատ ունենք, նույն Ամենայն Հայոց Հայրապետին երեկ սեփական պետության այլևս չկառավարությունը և իր ղեկավարը փորձեցին արգելել մուտք գործել Սարդարապատ»,-նշեց Բագրատ սրբազանը՝ հավելելով, որ ենթադրաբար իշխանություններից հրահանգ է եղել , ուրիշ կերպ չէր կարող լինել։

Սրբազանի խոսքով, ՀՀ իշխանությունների վարքը մեզ բոլորիս չպետք է զարմացնի։ «Ես ասել եմ ոչ իրավական իմաստով, ոչ բարոյական իմաստով իրենք գոյություն չունեն և դա շատ կարևոր արձանագրում է, որ չկան, ոչ մի առնչություն չունեն մեր ժողովրդի հետ, ոչ նրա իղձերի, երազանքների, ոչ նրա երազանքների հետ։ Սա ուղիղ հրահանգ էր այդ մարդուց կամ դրսից, հետևողականորեն իրենց մտածումների արտահայտությունն է»,-ասաց Բագրատ սրբազանը։ Նա նաև ասաց, որ եթե մի պահ վերանանք, որ Ամենայն Հայոց Հայրապետն է, Սարդարապատի հուշահամալիր այցելելու և ոստիկաններով մուտքը փակելու քաղաքական հետևանքը ո՞րն է։

Կարդացեք նաև

Անդրադառնալով իշխանություն-շարժում հանդիպմանը, նա նշեց, որ այլևս իշխանությունը պետք է ուզի հանդիպել իրենց հետ։ « Մենք ինչ ասել ենք, հստակ ասել ենք, գործողությունները ցույց են տալիս իրենց ջղաձգումները։ Պարզ արձանագրում է, որ մեր երկրում որևէ սկզբունք, որևէ գաղափար, կարմիր գիծ չկա, կա մեկ բան՝ աթոռ, իշխանություն ։ Սա անբարոյականության վերջին աստիճանն է, բայց դեռ դիմացը լեցուն բաներ կա»,-ասաց սրբազանը։

Խոսելով քաղաքացիական պատերազմի հավանականությունից և նման կանխատեսումներից՝ Բագրատ սրբազանն ասաց, որ թող փորձագետներն ու վերլուծաբաններն ավելորդ չգրգռեն, թող չփորձեն քաղաքացիական պատերազմի պատկեր ներկայացնեն, չկա նման բան և չի կարող լինել։ «Եթե նման բան հրահրեցին, իրենք են պատասխանատու նորից։ Որևէ տեսակի հրահրում, բախում, այն, ինչ տեղի է ունենում՝ պատերազմ լինի, թե այլ բան, դա իշխանությունն է պատասխանատու»,-ասաց նա։

 

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս