ՔՊ-ից պատգամաբեր էին ուղարկել, ասում էին՝ ինչ լավ է, որ կաք. Բագրատ սրբազան

Բագրատ Սրբազանը կառավարական ամառանոց շարժվելու ճանապարհին լրագրողների հետ զրույցում հարցին՝ արդյո՞ք «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանին ուղղված իր քննադատությունից հետո Վազգեն Սարգսյանի եղբայրը փորձել է հանդիպել՝ պարզաբանումներ պահանջելու կամ տալու, պատասխանել է.

«Ես թույլ չեմ տա, որ Արամ Սարգսյանն ինձ հետ կապվի, ինքն իրեն շատ վատ է պահել: Ես սկզբունք ունեմ անձանց չանդրադառնալ: Որ ասում եք՝ գա պարզաբանում տա: Ես թույլ չեմ տա: Պարզաբանում՝ ոչ, ներողություն՝ այո: Իմ սկզբունքով ոչ մի անձի ո՛չ վիրավորելու, ո՛չ անդրադառնալու ցանկություն չունեմ: Դա մեղք է, չի կարելի այդպես:

Բայց երբ մարդը 10 օր շարունակ ինչ ուզում, ասում է, և ոչ մի բա՞ն: Մի տեղ պետք է գա, որ կտրվի, հայրական ապտակ հասցնես, ասես՝ տղաս, խելքդ գլուխդ հավաքի, ի՞նչ ես գլուխդ կորցրած, խելապակաս ընկել մեջտեղ: Տղա էիք, տղամարդ էիք, էն գործարանը, որ Նախիջևանի տակ՝ Երասխում կառուցում էիք, կառուցեիք: Երկու հատ կրակեցին, հանեցիք ու գործարանի տեղը փոխեցիք: Անեիք, մեծ-մեծ փրթելով չի, մեծ-մեծ խոսելո՞վ է, վիրավորելով, 10 օր շարունակ, անձամբ սքրիններն ունեմ»:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս