Չեմ կարող ասել. Ոստիկանության պաշտոնյան ոստիկանության վայրագություններին պատասխան չունի

Քայլերթով ՆԳՆ շենք եկած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հազարավոր քաղաքացիների հետ պահանջեց Վահե Ղազարյանի հետ հանդիպում։ Սակայն նրա փոխարեն շարժման մասնակիցների մոտ պարզաբանումների նպատակով շենքից իջավ Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետ Վաղինակ Մարտիրոսյանը։ Դիմելով սրբազանին, նա խնդրեց ոստիկաններին չթիրախավորել և ասաց, որ կան ծառայողական քննություններ կան և քրեական վարույթներ։ Ի պատասխան՝ Բագրատ սրբազանն ասաց, որ ոստիկաններին երբեք չեն թիրախավորել, բարի ծառայություն են մաղթել ու շնորհակալություն հայտնել։ « Հատկապես առաջին շարքի տղաները կփաստեն, որ ոչ մի խնդիր չկա, արել ենք, գնահատել ենք այն, ինչ գործել են, բայց իրենք չեն գործողը, իրենց հրաման տվող կա»,-նկատեց Սրբազանը։
Ոստիկանության ներկայացուցիչ Մարտիրոսյանը սակայն լրագրողների հարցերին չկարողացավ սպառիչ պատասխաններ տալ, թեև ինքն էր եկել զրուցելու շարժման մասնակիցների և Բագրատ սրբազանի հետ։ Կոնկրետ հարցերին պատասխան չունենալով՝ Մարտիրոսյանը հեռացավ, հորդորելով հարցերով դիմել լրատվական ծառայությանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031