Էսօր մենք հասել ենք նրան, որ հարցի լուծումը մեզ համար ընդունելի չի լինելու. Դավիթ Սահակյանց

«Իրենք ունեն մեկ չափման սանդղակ՝ իրենց իշխանությունն ու այդ իշխանությունը պահելը, և իրենք այսօր փորձում են հրամցնել, թե իրենք միակ իշխանությունն են, որը կարող է ունենալ հայ ժողովուրդը»,- Կառավարության շենքի առջև զոհված զինծառայողների մայրերի ու նրանց աջակիցների կազմակերպած հավաքից հետո 168.am-ի հետ զրույցում նշեց ռեժիսոր, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը:

Մեր զրուցակիցը, սակայն, շեշտեց, որ գործող իշխանությունները չունեն հայ ժողովրդի անունից որոշումներ կայացնելու լեգիտիմություն:

«Տարիներ շարունակ ամեն անգամ ասում ենք, որ Ադրբեջանը չի կանգնելու միայն Արցախով. որոշ զանգված արթնացել է, որոշ մասը դեռ ցանկանում է ինքնախաբեությամբ զբաղվել: Եվ, ցավոք սրտի, երբ հասարակությունը վերջնականապես հասկանա՝ ինչ է  կատարվում, կարող է շատ ուշ լինել:

Միայն Արցախով չի ավարտվելու, միայն Սյունիքով չի ավարտվելու, չի ավարտվելու Տավուշով ու Վայոց ձորով. կավարտվի Երևանում՝ այստեղ Թուրքիայի դրոշ բարձրացնելով»,- հավելեց Դավիթ Սահակյանցը:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս