ՆԳՆ ՃՈ-ն չգիտի՝ 2020թ․ պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում ՀՀ քաղաքացիներին պատկանող քանի՞ տրանսպորտային միջոց է մնացել

Ապրիլի 14-ին 168.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ Ներքին գործերի նախարարություն հետևյալ հարցադրմամբ.

– 2020 թվականին պատերազմի օրերին և դրա արդյունքում ՀՀ քաղաքացիներին պատկանող տրանսպորտային միջոցներ մնացին Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներում, որոնք պատկանում էին և՛ զինվորականներին, և՛ կամավորներին, և՛ հումանիտար օգնություն հասցնելու նպատակով Արցախ մեկնած ՀՀ քաղաքացիներին: Արդյո՞ք կա հաշվարկ ՀՀ քաղաքացիներին պատկանող, այդ թվում՝ Արցախում բնակված և բնակվող, քանի տրանսպորտային միջոց է մնացել Ադրբեջանի վերահսկողության տակ, ո՞ւմ են դրանք պատկանում, դրանց համարանիշները ֆիքսվա՞ծ են:

ՀՀ ՆԳՆ Ճանապարհային ոստիկանությունից պատասխանել են մեր հարցմանը, որում, մասնավորապես, նշվում է.

«2020թ․ պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում մնացած ՀՀ քաղաքացիներին պատկանող տրանսպորտային միջոցների հատուկ հաշվառում ճանապարհային ոստիկանության կողմից չի իրականացվել և ճանապարհային ոստիկանությունը չի տիրապետում տվյալ տեղեկատվությանը»:

Կարդացեք նաև

Նշենք, որ այս հարցն առաջացել էր ադրբեջանցի զինծառայողների՝ Սիսիանի գյուղեր անարգել մուտքից հետո, որոնց օրեր հետո սովորական քաղաքացիներն էին գտել: Այսինքն, այսօրվա պայմաններում չենք կարող անտեսել այն ռիսկը, որ Ադրբեջանի օկուպացված տարածքներում մնացած հայկական պետհամարանիշներով տրանսպորտային միջոցը կարող է որևէ ադրբեջանցու կողմից ինչ-ինչ նպատակների ծառայեցվել:

Տեսանյութեր

Լրահոս