Սա վկայում է այն մասին, որ խիստ վնասված են հայ-թուրքական բանակցությունները. թուրքագետ

Մայիսի 1-ին Անթալիայում Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է Լաչինի (Բերձոր) միջանցքում` Հակարիի կամրջի վրա, Ադրբեջանի կողմից անօրինական անցակետի տեղադրմանը:

Թուրք բարձրաստիճան պաշտոնյան մի շարք անհիմն մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին՝ նկատելով, որ՝ «Հայաստանը տարբեր փոքր ճանապարհներով զենք, ապօրինի զինվոր է ուղարկում Լեռնային Ղարաբաղ»։

Չավուշօղլուն նաև հայտարարել է, որ Թուրքիան փակել է երկինքը ՀՀ-ի համար «սադրանքների» պատճառով։ Իսկ սադրանք նա որակել է Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսներին նվիրված հուշարձանի բացումը:

Թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը, 168.amի հետ զրույցում անդրադառնալով թուրքական կողմի արձագանքներին՝ նկատեց. «Պարզ էր, որ Թուրքիան բավականին զգայուն է նայում այդ հարցերին»:

Կարդացեք նաև

Առհասարակ, թուրքագետի կարծիքով՝ թուրքական իշխանություններն ուշադիր հետևում են իրողություններին:

«Սա վկայում է այն մասին, որ խիստ վնասված են հայ-թուրքական բանակցությունները, քանի որ թուրքական կողմը նշում է՝ եթե հայկական կողմը ցանկանում է Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման գնալ, պետք է հաշվի առնեն Թուրքիայի քաղաքականության այդ զգայուն գիծը,- հավելեց նա, ապա խոսելով հայ-թուրքական օրակարգի հեռանկարների մասին՝ շեշտեց,- Քանի դեռ հայ-ադրբեջանական հարաբերությունները չեն կարգավորվել, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում պետք չէ սպասել:

Իսկ փաստն այն է, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում նույնպես առաջընթաց դեռևս տեսանելի չէ, իսկ թուրքական կողմը նշում է, որ նախապայմանը մեկն է՝ Հայաստանը պետք է Ղարաբաղը ճանաչի Ադրբեջանի կազմում»:

Ի դեպ, Մուշեղ Խուդավերդյանը Թուրքիայի կողմից նմանատիպ սցենարների կրկնությունը չբացառեց:

Տեսանյութեր

Լրահոս