«Կա Հայաստան՝ կա Արցախ, չկա Արցախ՝ չկա Հայաստան, չկա Նիկոլ՝ կա Արցախ. սա է բանաձևը». Հրանտ Բագրատյան

«Առաջիկա ամիսներին ադրբեջանցիների կողմից փորձ կլինի հարձակվելու և ոչնչացնելու Արցախը»,- այսօր «Միասին» շարժման հրավիրած հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքում կատարվող գործընթացներին, ինչպես նաև Տեղ գյուղի ուղղությամբ թշնամու առաջխաղացմանը:

«Երբ ինձ հարցնում են՝ ի՞նչ վտանգավոր բան կա պատերազմի մեջ, ասում եմ՝ դժբախտաբար պետք է պատերազմել և՛ ադրբեջանցիների դեմ, և՛ Հայաստանի դեմ, որովհետև Հայաստանն էր, չէ՞, որ 20 օր առաջ Տեղի մոտ հողերը տվեց:

Առաջ՝ Հայաստանից հետո, գալիս էին ռուս խաղաղապահները, հիմա Հայաստանից հետո գալիս է Ադրբեջան, հետո՝ ռուս խաղաղապահ, հետո՝ նորից Ադրբեջան, հետո՝ Շուշիի ակտիվիստներ և այլն: Այս բոլորն արել է մի մարդ՝ Նիկոլ Փաշինյանը…

Արցախի վրա հարձակում է լինելու՝ հունիս, հուլիս, օգոստոս ամիսներին, և շատ բան կախված կլինի նաև ռուս-ուկրաինական պատերազմից:

Կարդացեք նաև

Ես ձեզ ասեմ՝ 2-3 ամսվա մեջ ամեն ինչ փոխվելու է, և խնդիրը մե՛կն է, եթե Հայաստան կա՝ Արցախի հետ, եթե Հայաստան չկա՝ Արցախ էլ չկա, ուրիշ ձև չկա՛, Արսենյան Գուգոյի ասածով չի՛ լինելու: Չկա Նիկոլ՝ կա Արցախ, կա Նիկոլ՝ չկա՛ Արցախ»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս