Երբ Արայիկ Հարությունյանն ասում է՝ Պուտինն է մեզ մենակ թողել, Բայդենն է մեզ մենակ թողել… Արա՛, Պուտինն ու Բայդենը հանձնեցի՞ն Բերձորը կամ հարակից գյուղերը, բա որ անձամբ դու էլ Փաշինյանի հետ միասին հանձնում էիր, չգիտեի՞ր, որ այդտեղ անցակետ է լինելու:
Այսօր հայտնի դարձավ, որ Բերձորի (Լաչին) միջանցքում՝ Հակարիի կամրջի մոտ տեղադրված ադրրբեջանական ապօրինի անցակետում առևանգվել են 3 հայ երիտասարդներ: Հայտնի է նրանցից մեկի անունը՝ Ալեն Սարգսյան՝ ծնված 2001թ.:
Հայաստանում մարդիկ մի քիչ ավելի հուսահատ ու անտարբեր են դարձել։ Սակայն դրան զուգահեռ՝ մարդիկ լավ հասկանում են, թե ինչ է կատարվում իրենց շուրջ։ 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Լոս Անջելեսում բնակվող բժիշկ, հասարակական գործիչ Յունոնա Հակոբջանյանը՝ խոսելով այս անգամ Հայաստան կատարած այցից ստացած տպավորությունների մասին։
Համակարգերի ամենատարբեր տեսություններում այդ հասկացությունը բնորոշող տասնյակ սահմանումների շարքում ամենաընդհանրականն այն բնորոշումն է, ըստ որի՝ համակարգն իրար հետ փոխկապակցված առանձին մասերից բաղկացած այնպիսի ամբողջություն է, որում մասերից մեկի վիճակի փոփոխությունն ազդում է մյուսների և ընդհանուր համակարգի վիճակի փոփոխության վրա։
Հեքիաթագիր Արփի Մաղաքյանը վստահ է, որ էպոսում, ժողովրդական հեքիաթներում ունենք ազգին արթնացնելու բանալիներ:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը բարձր տեխնոլոգիաների ոլորտի ինժեներ, հրապարակախոս Հրաչյա Խաչատրյանն է։
«Փաշինյանի գնալն անհրաժեշտություն է, քանի ինքը կա, ինքը ռիսկ է՝ որպես մարդ. նա ռիսկ է այս երկրի համար»,- ասաց Խաչատրյանը՝ նշելով, որ Հայաստանի և Արցախի իշխանություններն անում են ամեն ինչ Արցախի հարցն ադրբեջանանպաստ լուծելու համար, ինչի օրինակն է նաև Արցախի իշխանության պատրաստակամության փորձն Ակնայի ճանապարհով Ադրբեջանի հետ առևտուր անելու համար։
Հայրենասիրության հակառակը անհայրենիքությունը չէ, ինչպես ներկայացվում է սովորաբար։ Հայրենասիրությունը՝ երևույթի ոչ թե պաթոսիկ ու կենացային, այլ բովանդակային իմաստով, ենթադրում է գործողություն, նվիրում, ջանք, ներդրում, անհրաժեշտության դեպքում՝ զոհողություն։ Այսինքն՝ հայրենասիրությունը անհատի կամ անհատների խմբի/խմբերի կողմից պարտադիր ակտիվություն ենթադրող ապրում է, եթե խոսքը, կրկին, իրական և ոչ թե՝ ցուցադրական հայրենասիրության մասին է։ Մինչդեռ անհայրենիքությունը, որն ընդհանուր առմամբ ոչ այնքան դրական հատկանիշ է, այնուամենայնիվ, ավելի շատ պասիվ, ապատիկ հոգեվիճակ է, որևէ տարածության ու հանրույթի հետ չնույնականացվելու զգացում կամ հրաժարում սեփական պատկանելությունից։
«Այդ ծրագիրն իր պատկերացմամբ այն է, որ եթե Արցախը տալիս ենք ամբողջովին, համաձայնում ենք, որ հայաթափվում է, խաղաղության պայմանագիրը ստորագրվում է, այլևս Սյունիքի հարց չի բարձրացվում, մի խոսքով՝ իր ասած խաղաղության դարաշրջանը բացվում է: Եթե այդպես լինի, այո, հաջորդ փուլում ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցը կդրվի, բայց վստահաբար Ադրբեջանն այդտեղ կանգ չի առնելու. նրանք հիմա ասում են՝ տարածքային պահանջներ, փախստականների վերադարձ և այլն։ Այսինքն՝ նոր պատերազմ, նոր ագրեսիա: Այդ դեպքում, բնականաբար, որևէ ողջամիտ մարդ չի կարող պնդել, թե պետք է ռուսական բազաները դուրս բերել այստեղից, քանի դեռ դրա այլընտրանքը չկա՝ այլ անվտանգային համակարգի տեսքով, իսկ այդպիսի հեռանկար չի նշմարվում անգամ ամենահեռու հորիզոնում»,- ի պատասխան՝ ասաց նա:
«Սա ռեալ վտանգ է, էլ չեմ ասում այլ տարբեր գործողություններ, որոնք նպատակ ունեն թուլացնելու մեր պետականությունը, և դրանք կկատարվեն թուրքական հատուկ ծառայությունների կողմից։ Թուրքիան իր երկու պահանջները հայտնել է՝ այժմ սպասում է, որ Հայաստանը կատարի»։
Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանն այսօր էլ՝ կալանավայրից շարունակում է այդ գործն ու գործառույթը, բայց հասկանալի պատճառներով՝ մի քանի անգամ պակաս հաճախականությամբ և ինտենսիվությամբ։
«Նա ամեն ինչ հանձնելու է, տալու է, լկտի, ցինիկ նայելու է մեր աչքերի մեջ և դա հայտարարի, իմանալով, որ ոչ ոք իր դեմ չի կանգնի: Թումանյանն ասում է՝ դառնացած ժողովուրդ, դառնությունից զատ, մեր ժողովրդի մեջ ոչինչ չկա, ժամանակակից լեզվով ասած՝ «աբիժնիկ», իսկ «աբիժնիկը» վրեժ է լուծում ինքն իրենից, իր երկրից, իր ամեն ինչից: Մեր ժողովրդի մեծամասնությունն է սա անում: Մեկը եկել է, թքում է քո բոլոր սրբությունների վրա, ամեն ինչ հողին է հավասարեցնում, ու հորթի հայացքով նայում՝ ժպտո՞ւմ ես»:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ, միջազգային իրավունքի մասնագետ, սահմանադրագետ Վարդան Պողոսյանն է։
Կառավարության հերթական նիստը նախորդներից շատ չէր տարբերվում. Նիկոլ Փաշինյանը դարձյալ արձանագրեց Արցախում ստեղծված ճգնաժամային իրավիճակը, խոսեց միջազգային կառույցների գործողությունների, միջազգային պայմանավորվածությունների չկատարման մասին և վերջում չմոռացավ նշել խաղաղության պայմանագրի մասին:
Նիկոլ Փաշինյանի հակաարցախյան ու հակահայաստանյան ողջ քաղաքականությունը հիմնված է հայտնի օվերտոնի պատուհանի սկզբունքի վրա, երբ նա կամ անձամբ, կամ իր քարոզչազինվորների միջոցով հրապարակային դաշտ է նետում որևէ անընդունելի, զարհուրելի, նողկալի տեղեկություն, որը նույն կոնտինգենտի շրջանառության, բայց նաև իրական ու ոչ իրական ընդդիմադիրների քննադատության միջոցով ժամանակի ընթացքում դառնում է ականջի համար սովորական երևույթ, ինչից հետո էլ՝ իրականություն։
Մինչ Արցախում իրավիճակը ծայրահեղ ծանր է, Ադրբեջանը տոտալ շրջափակման մեջ է պահում Արցախի մեր հայրենակիցներին, կրակում Հայաստանի վրա, որի արդյունքում մենք շարունակում ենք զոհեր ունենալ, Նիկոլ Փաշինյանը դարձյալ խոսում է խաղաղության օրակարգի մասին՝ Հայաստանի անկախության հռչակագրի 33-րդ տարեդարձի առիթով իր ուղերձում նշելով, որ իրենց կառավարության որդեգրած խաղաղության օրակարգն անկախության օրակարգն է, որովհետև եթե ունենանք խաղաղություն, կունենանք անկախություն:
«Վատ լուր ունեմ այս իշխանության համար. Ադրբեջանի ղեկավարի քաղաքականությունը հետևյալն է՝ թույլ չտալ Արցախում մնացողներին կոմպակտ ապրել այդ հողերի վրա. նրանց ցրելու է ամբողջ Ադրբեջանով մեկ՝ տալով Ադրբեջանի քաղաքացիություն»,- ասաց Մելիքյանը։
Մինչև 44-օրյա պատերազմը՝ 2020 թվականը, Նիկոլ Փաշինյանն Անկախության հռչակագրի օրվա իր ուղերձում ամենակարևոր հաղթանակն էր համարում Արցախյան փառապանծ ազատամարտը, պատերազմից հետո արդեն՝ հաղթանակների մասին հիշատակումը դառնում է պակաս կարևոր, և Փաշինյանը սկսում է խոսել դաշնակիցների հետ շփումների, անվտանգության, հարևանների հետ կարգավորված հարաբերություններ ունենալու մասին:
«Ի՞նչ գիտի այդ թերուսը. մեր պատմությունը, երազանքները գիտի՞: Մեզ ուզում է զրկել նույնիսկ երազելու հնարավորությունից, մոռանալ Մասիս սարը, երազի երկիր Հայաստանը: Գուցե հետո նաև արգելի երգել մեր ազգային երգերը: Այսինքն՝ նա պատրաստ է անել այն, ինչ հաճո է թուրքին»:
Քարոզչական մակարդակում ներկայացվում է, թե դա ամենաշատը պետք է հայ հասարակությանն ու Հայաստանին, որ դրա կնքումից հետո երկնային մանանա կթափվի Հայասստանի վրա, և կարևոր չէ, թե ճանապարհները, որով կհոսի մանանան, ում վերահսկողության տակ կգտնվեն: Իրականում, սակայն, հայ հասարակությունը, Հայաստանն ու Արցախը «Խաղաղության պայմանագրի» կնքման դեպքում դառնալու են ոչ թե դրա շահառուները, այլ զոհերը՝ ուղիղ և փոխաբերական իմաստներով:
Ադրբեջանի կողմից Արցախի տոտալ շրջափակմանը զուգահեռ՝ Արցախում բավականին լարվել է ներքաղաքական իրավիճակը, և կարծիքներ կան, որ դա Արայիկ Հարությունյանի և Նիկոլ Փաշինյանի խաղն է, որի հետևում, իհարկե, երևում են Ալիևի ականջները, որը հրահանգել էր ոչնչացնել պետական ինստիտուտներն Արցախում: Ավելին, մտավախություններ կան, որ Արցախում ստեղծված իրավիճակն օգտագործելով՝ Ալիևը կարող է զորք մտցնել Արցախ, իբր այնտեղ կարգուկանոն հաստատելու նպատակով:
Արցախում վերջին օրերին տեսանելի ներքաղաքական լարումներն այնպես չէ, որ նոր են սկսվել, պարզապես դրանք հիմա են սկսել տեսանելի դառնալ լայն հասարակության համար։
«Միջազգային տարբեր կառույցների ամլությունը, անկարողությունն առաջին հերթին կապված է այն հանգամանքի հետ, որ ՀՀ գործող քաղաքական ռեժիմն ինքն է հայտարարել, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս»,- 168.am-ի հետ զրույցում նշեց միջազգայնագետ Արմեն Մանվելյանը՝ անդրադառնալով ՄԱԿ ԱԽ նիստին, որին այդպես էլ չհաջորդեցին գործուն քայլեր:
Բելգիայի Թագավորության արտգործնախարար Հաջա Լահբիբը ժամանել է Հայաստան, նրան դիմավորել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը: Նախարարների առանձնազրույցին հաջորդել է հանդիպումը լրագրողների հետ:
Բելգիայի Թագավորության ԱԳ նախարար Հաջա Լահբիբի համատեղ ասուլիսում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը նշեց՝ գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում քննարկումների առանցքում են եղել ԼՂ-ում ահագնացող հումանիտար ճգնաժամին առնչվող հարցերը, որոնք ստեղծվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արդեն 8 ամիս շարունակվող ապօրինի արգելափակման հետևանքով։
Վաղն առավոտյան, ժամը 11:00-ին Արցախում աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է հրավիրվել նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ:
Իրավիճակը, որում գտնվում են Արցախն ու Հայաստանը, ողբերգական է ոչ միայն տեղի ունեցող աղետների առումով, այլև այն իմաստով, որ ուղղակիորեն վերաբերում է մեր հասարակության հավաքական արժանապատվությանը, իսկ եթե անկեղծ՝ անարժանապատվությանը։ Անկախ որևէ հիմնավորումից, անկախ ամենատարբեր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներից, այն իշխանության հանդուրժումը, որը Արցախը դատապարտել է մահվան, իսկ Հայաստանը տանում է դեպի երաշխավորված կործանում, վկայում է մեր հանրային արժանապատվության պակասի, իսկ եթե իրերը կոչենք իրենց անուններով՝ բացակայության մասին։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Հայկական նախագծի» համահիմնադիր, APRI գիտահետազոտական կենտրոնի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու, իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանն է։
ՀՀԿ երիտթևի փոխնախագահ Աշոտ Անդրեասյանը Հայաստանի ներքին ու արտաքին մարտահրավերներին դիմագրավելու ճանապարհ է համարում իշխանափոխությունը:
Ինչպես առանձին վերցրած մարդու, այնպես էլ ազգի դեպքում, նրա բարոյական առողջության, կենսունակության, անցյալը ճիշտ գնահատելու, ներկայում իրավիճակը փոխելու, ապագան երաշխավորելու կարևորագույն ֆենոմեն է ամոթը: