Ալեն Սիմոնյանն ո՞վ է, որ ինչ հայտարարի, էդ մարդը ո՛չ Ադրբեջանն է հասկանում՝ ինչ է, ո՛չ Արցախը. հարցում

Նոյեմբերի 28-ին, լրագրողների հետ ճեպազրույցում Ալեն Սիմոնյանը հերթական անգամ հայտարարել էր, որ Արցախի հարց ՀՀ-ի համար գոյություն չունի: Իսկ արդյո՞ք Արցախի հարցը լուծված է, Սիմոնյանն ինքն էր լրագրողներին հարց տվել, թե ո՞րն է Արցախի հանգուցալուծումն ու չլուծվածությունը:

Խոսքն Արցախի կարգավիճակին ու արցախցիների ինքնորոշման իրավունքին է վերաբերում, պարզաբանել էին լրագրողները:

«ՀՀ-ն նման հարց այսօր չունի: ՀՀ-ն լիակատար ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ԼՂ-ն մեջը»,- ընդգծել էր Սիմոնյանը։

168.am-ն էլ հարցման միջոցով փորձել է Երևանի բնակիչներից պարզել, թե արդյո՞ք կիսում են ՀՀ ԱԺ նախագահի այս տեսակետն ու ի՞նչ կարծիք ունեն Սիմոնյանի այս հայտարարությունների վերաբերյալ:

Կարդացեք նաև

«Միկրոֆոնը չլիներ՝ ուրիշ բան կասեի, բայց գլուխը պատին է տվել: Ո՞նց կարող է Արցախն Ադրբեջանի տարածք լինել: Մեզ համար Արցախը Հայաստանի մի կտորն է, մեր հայրենիքի մի մասն է: Մենք հո թո՞ւրք չենք»,- վրդովված ասացին քաղաքացիները:

Մեկ այլ քաղաքացի էլ Սիմոնյանի հայտարարություններն առնվազն անհեթեթ որակեց՝ ներկայացնելով իր հակափաստարկները:

«Ալեն Սիմոնյանն ո՞վ է, որ ինչ հայտարարի: Էդ մարդը ո՛չ Ադրբեջանն է հասկանում՝ ինչ է, ո՛չ Արցախը: Ո՞նց կարող է նա դատողություններ անել բաների մասին, որոնցից պատկերացում չունի: Եթե Արցախն Ադրբեջան էր, էդ ինչո՞ւ Ադրբեջանի կազմի մեջ չէր: Ինչո՞ւ պահանջվեց, որ թուրքերով, անգլիացիներով,  իրենց այդ ամերիկացի բարեկամներով հավաքվեն, այդքան մարդ կոտորեն, նոր տան: Բա եթե Ադրբեջան էր, թող գրանցեին-վերջացնեին: Իրենց շեֆն է, չէ՞, ասում (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին.- Ն. Ս.)՝ «կադաստրի թուղթը» գրեին՝ ավարտեին: Այդ հիվանդներին ժողովուրդը բերել է այդտեղ, մեզ էլ կրակն է գցել: Հիմա մենք էլ պետք է մեկնաբանենք այդ հիմարությունները»,-  արձանագրեց հարցման մասնակիցներից մեկը:

Նազելի Ստեփանյան

Տեսանյութեր

Լրահոս