Նախկինների օրոք Արցախը 11.000 ք/կմ էր ու լավ պաշտպանվում էր. Ավետիք Չալաբյան

«Մեր ժողովուրդը մի լավ ասացվածք ունի՝ գող, սիրտը դող. հասկանալի է, որ մարդիկ, որոնք իրենց իշխանության հինգ տարիների ընթացքում կարողացան ամբողջապես տապալել Արցախի հարցի կարգավորումը և հասան Արցախի հայաթափմանը, այժմ պետք է սեփական ինքնապահպանության բնազդից ելնելով՝ փորձեն ուրիշներին մեղադրել»,- ԱԺ բակում 168.am-ի հետ զրույցում նշեց «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը՝ անդրադառնալով պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ իշխանական պատգամավորների՝ նախկիններին հիշելու ավանդույթին:

Ավետիք Չալաբյանը համոզված է՝ իշխող ուժը ձախողել է գործընթացը:

«Արցախը ձեր օրոք է  հայաթափվել, ոչ թե նախկինների: Նախկինների օրոք Արցախը 11 հազար քկմ էր ու պաշտպանված էր»,- շեշտեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031