
Երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է

Հուլիսի 15-ին, ժամը 11.27-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի-Կապան ավտոճանապարհի 21-րդ կմ-ում, կամրջի վերանորոգման աշխատանքների պատճառով ժամանակավորապես դադարեցվել է երթևեկությունը: Գործում է Մեղրի-Շվանի ձոր-Կապան շրջանցիկ ավտոճանապարհը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։