Բաժիններ՝

Երեք տարի առաջ փլուզված ճանապարհը մինչ օրս չի նորոգվել (լուսանկարներ)

Տավուշի մարզի Ներքին Ծաղկավան համայնքում 3 տարի առաջ փլուզված ճանապարհը մինչ օրս չի նորոգվել: Գյուղապետի փոխանցմամբ` եկել են թե մարզպետարանից, և թե ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից, ուսումնասիրել են, թղթաբանությունը լրացրել, պարզվել է, որ նոր ճանապարհ կառուցելու համար պետք է 4-5 տների սեփականատերերի փոխհատուցում տալ և տեղափոխել, հիմա սպասում են կառավարության համապատասխան որոշմանը, որից հետո արդեն հավանաբար աշխատանքները կսկսվեն: Նկատենք, որ Ներքին Ծաղկավան համայնքը համարվում է սողանքավտանգ գյուղ: Իսկ տարիներ առաջ տեղի ունեցած փլուզումը այսօր էլ շարունակում է լուրջ վտանգ ներկայացնել թե ճանապարհով երթևեկող ավտոմեքենաների, և թե հետիոտնի համար:

Janaparh1

janaparh

Լուսանկարները` հեղինակի

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս