Բաժիններ՝

Աբովյան քաղաքի տրանսպորտը, մեղմ ասած, սարսափելի է

Աբովյան քաղաքից դեպի Երևան երթևեկող 4  տրանսպորտային միջոց կա` նախկին 5-ի փոխարեն: Նախկին 262 համարի տրանսպորտային միջոցը հանվեց, ուղեվարձի արժեքը անուղղակի ձևով բարձրացավ, և այժմ քաղաքացին, ստիպված, երկու տրանսպորտային միջոց փոխելով՝ ավելին է վճարում:

Դեղին ավտոբուսների ներմուծմամբ Աբովյան քաղաքում էական փոփոխություն տեղի չունեցավ, քանի որ նույն ծանրաբեռնվածությունը շարունակվում է: Հատկապես 261 համարի ավտոբուսներն առավել խիտ են ուղևորներ տեղափոխում և ավելի ուշ են կանգառներում հայտնվում, ինչի արդյունքում շատերը վճարում են 200 դրամ, որպեսզի հասնեն Ավան, ապա՝ ևս 100 դրամ, որպեսզի ճանապարհը շարունակեն այլ ուղղությամբ:
«Ես դասախոս եմ ու ամեն առավոտ աշխատանքի գնալիս՝ հանդիպում եմ նույն խնդիրներին. կամ ավտոբուսն է ուշանում, մարդիկ շատ են, ու ամռանը հակահիգիենիկ է դառնում անգամ կանգնած երթևեկելը: Վարորդները տարրական շփման կուլտուրա չունեն, ասել է թե ՝ ուզում ես՝ ուզի, չէ՞՝ իջի՛ր: Անգամ երեկ այնքան շատ ուղևորներ կային ավտոբուսում, որ վարորդը ևս մեկ ուղևորի իր կողքին նստեցրեց: Ցավոք, այս հարցը չի վերահսկվում ինչպես հարկն է, ամեն անգամ ինչ-որ տեղերից լսում ենք խոսակցություններ, որ նոր ավտոբուսներ են ավելացվելու, բայց արդյունք չկա»,- 168.am-ի հետ զրույցում անկեղծացավ  Աբովյան քաղաքի բնակիչ Ա. Գրիգորյանը:
«Ես վճարում եմ, բայց համապատասխան սպասարկում չեմ ստանում: Ստիպված խցկվում եմ, որպեսզի տուն հասնեմ, այլ տարբերակ պարզապես չունենք, բայց այսպես հանդուրժելն էլ անհնար է: Եթե բողոքում ես, ապա ծաղրում են կամ կոպտում»,- ասում է Աբովյան քաղաքի բնակչուհի տիկին Ջուլիետան:
Հիշեցնենք, որ Աբովյան քաղաքում նաև գործում էին բարեգործական երթուղիներ, որոնց թիվը նախագահական ընտրություններից հետո կրճատվեց:

Անի Կարապետյան

Ք. Աբովյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս