Փախստականներով բնակեցված գյուղում բնակչությունը ոչ ավելանում է, ոչ պակասում
Գեղարքունիքի մարզի Ձորավանք գյուղն, ըստ մարզպետարանի պաշտոնական կայքէջի, գտնվում է մարզկենտրոնից 100 կմ հեռավորության վրա: Գյուղը նախկինում անվանել են Ղարաղալա, իսկ Ձորավանք անվանումն ստացել է 1991-ին: 1988-ից վերաբնակեցվել է Ադրբեջանական ՍՍՀ Շամխորի շրջանի հայաբնակ գյուղերի փախստականներով։ Ձորավանքի գյուղապետ Նիկոլայ Խալաթյանի փոխանցմամբ՝ 223 բնակիչ ունեցող գյուղում հիմնական զբաղվածությունը անասնապահությունն ու հողագործությունն է:
«Կաթնամթերքը չեն իրացնում, հետևաբար՝ մթերման հետ կապված խնդիրներ չկան: Կաթը գյուղում սպառվում է, խնդիր չկա էդ առումով»,- ասաց նա: Գյուղապետի խոսքով՝ գյուղից արտագաղթ չկա, 1988-ից մինչ օրս բնակիչների թիվը գրեթե նույնն է. «Հիմնական խնդիրը աշխատատեղերի բացակայությունն է, եթե մարդիկ գործ ունենան՝ ոչ մի խնդիր էլ չի լինի»,- ասաց գյուղապետը:
Ա.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ