
Փարաքար գյուղում 200-ից ավելի տներ հեղեղվել են ոռոգման ջրով (լուսանկարներ)

Արմավիրի մարզի Փարաքար գյուղում 200-ից ավելի տներ հայտնվել են ջրի մեջ: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոռոգման ջուրը վարարած լցվել է բնակիչների նկուղներ և այժմ բարձրանում է արդեն սենյակներ:
Ոռոգման համակարգը տարիների ընթացքում չի մաքրվել, ինչն էլ ջրի պատվարի փլուզման պատճառ է դարձել: Մոտ 300-ից ավելի բնակիչներ, այդ թվում` անչափահասներ, ծերեր կանգնել են փաստի առաջ, իսկ պատկան մարմիններից, մասնավորապես Արմավիրի մարզպետարանից, Փարաքարի գյուղապետարանից և ոռոգման ջրի պատասխանատուներից ոչ ոք չի բարեհաճել դեպքի վայր այն դեպքում, որ դեպքը տեղի է ունեցել մոտ 14:00-ին:
Եթե այսօր կարճ ժամանակում հարցը չլուծվի, ապա բնակիչները գիշերելու են բաց երկնքի տակ:
Մանրամասները՝ այստեղ: