«Պռոշյանում ընտրություններն ավարտվել են, փողը բաժանել են»

«Փողը բաժանել վերջացրել են, երեկ գիշեր են բաժանել»,-Galatv.am-ի հետ զրույցում ասել է Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի ղեկավարի թեկնածու, ՀՅԴ անդամ, ինքնաառաջադրված Վովա Սահակյանը: Նրա գնահատմամբ՝ այս պահին այլևս ոչ մի բան չկա, և որ ընտրությունները անցնում են նորմալ:

«Փողը բաժանեցին, որ ՀՀԿ թեկնածուն անցնի, ինչ ընտրություն, Պռոշյանում ընտրություններն ավարտվել են»,- ասել է գյուղապետի թեկնածուն: Այլ մանրամասներ հաղորդել Վովա Սահակյանը չի ցանկացել՝ նշելով, որ զբաղված է:

Հիշեցնենք, որ այսօր Պռոշյան համայնքում տեղի է ունենում գյուղապետի արտահերթ ընտրություններ: Նախապես առաջադրվել էր հինգ թեկնածու, սակայն նրանցից երկուսը ավելի վաղ ինքնաբացարկ էր հայտնել: Հիմնական ընտրապայքարը գնում է ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածու Արթուր Մուրադյանի, ով Պռոշյանի սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի մրցակիցներից է եղել, և ՀՅԴ անդամ Վովա Սահակյանի միջև:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031