Բաժիններ՝

«Ձմերուկը մի կերպ ծախվում ա, բայց բիբարը թափոցի ա» (տեսանյութ)

alttv.am-ի փոխանցմամբ՝ Արմավիրի մարզի Երասխահուն գյուղում զբաղվում են բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ:

Գյուղի մեծ մասն այս տարի նախընտրել է ձմերուկի, իսկ մյուս մասը՝ ավանդական պղպեղի մշակությունը: Տիկին Սուսաննան այս տարի երկուսն էլ մշակել է: Ձմերուկի վաճառքից մի քիչ գոհ է, բայց պղպեղի դեպքում շատ հիասթափված է, ասում է. «Ձմերուկն էլի մի կերպ ծախում ենք, բայց բիբարը թափոցի ա»:

Գյուղում ամենամեծ խնդիրը ոռոգման ջուրն է, մշակելի հողատարածքների մոտ 80 տոկոսը ոռոգման ջուր չունի: Գյուղապետ Արմեն Ավետիսյանը վստահեցնում է՝ խնդիրը շուտով կլուծվի, կառավարությունը գումար է հատկացրել, որով նոր խորքային հորեր են հորատվում: Ըստ գյուղապետի, աշնանացանին արդեն երասխահունցին ոռոգման ջրի խնդիր չի ունենա: Մինչև ջրի հարցը կլուծվի, տիկին Սուսաննան այս տարի ցորենի բերքահավաքն արդեն կատարել է:

Ըստ նրա, ոռոգման ջրի պատճառով սպասվող բերքի կեսի կեսն էլ չի եղել, մեկ հեկտարից նույնիսկ 2 տոննա ցորեն չի ստացել: Այս ցուցանիշը ոչ միայն զայրացրել, այլև մտահոգել է տանտիրուհուն, արդյո՞ք կբավականացնի բազմանդամ ընտանիքի մեկ տարվա հացն ապահովելու համար:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս