Երբ կոռուպցիայի մասին հետաքննության թելը Վճռաբեկ դատարանից հետո կտրվում է, ինչ-որ բան, այս դեպքում` չափազանց կարևոր բան, թերի է մնում:
Փաստաբանների շրջանում դժգոհություն առաջացրած օրենքի երկու նախագծների քննարկումները շարունակվում են: Այս մասին 168.am-ին տեղեկացրեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի մամուլի քարտուղար Կարինե Քալանթարյանը:
Դեկտեմբերի 8-ին, ժամը 23.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1944 թ. ծնված Օլյա Ի.-ն, 1990 թ. ծնված Աստղիկ Մ.-ն և 1979 թ. ծնված Արմինե Գ.-ն:
2014թ. հունվարից չի գործելու Մեծամորի բժշկական կենտրոնի մանկաբարձական և գինեկոլոգիական բաժանմունքը: «Մեծամորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի մանկաբարձական և գինեկոլոգիական բաժանմունքի գործառույթները փոխանցվելու են «Արմավիրի բժշկական կենտրոնին»:
Դեկտեմբերի 9-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է դիմել 1955 թ. ծնված Մակեդոն Ս.-ն և հաղորդում տվել, որ 1998 թ. ամռանն իր ծանոթ, 1962 թ. ծնված Մովսես Կ.-ն 4.000 դոլարով և մեկ ամսից վճարելու պայմանով իրենից գնել է «ՄԱԶ-54322» մակնիշի ավտոմեքենա:
Երևանի Շ. Շահվերդյան փողոցի թիվ 24/2 շենքի բնակիչ՝ Հ. Վ.-ն (ծնվ. 1976 թ.) շմոլ գազի թունավորումով հոսպիտալացվել է Էրեբունի բժշկական կենտրոն:
Վ.Պետրոսյանի փաստաբան Ն.Բաղդասարյանի խոսքով, Վարդան Պետրոսյանն արդեն այս հարցի կապակցությամբ որպես վկա արդեն հարցաքննվել է և ներկայացրել քննիչի կողմից թույլ տրված օրենքի խախտման բոլոր դեպքերը:
Դեկտեմբերի 9-ին, ժամը 19.00-ին, բնակարանային գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Մաշտոցի բաժին բերման է ենթարկվել 1954 թ. ծնված Գրետա Հ.-ն:
Դեկտեմբերի 9-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները Հայանիստ գյուղից բերման են ենթարկել 1980 թ. ծնված Օգսեն Ս.-ին:
Քրեական գործի առիթ հանդիսացած վիճաբանությունը ամուսինների միջեւ տեղի է ունեցել մոտ երկու ամիս առաջ՝ 2013 թվականի հոկտեմբերին։
Դեկտեմբերի 11-ին առավելապես օրվա երկրորդ կեսին, 12-13-ին, 14-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն և մառախուղ:
Որքան էլ Երևանի քաղաքապետարանը հայտարարի, թե քաղաքում ձյան մաքրման ինչպիսի մեծ աշխատանքներ են կատարվել, փաստ է, որ նախօրեին Երևանում տեղացած առատ ձյան պատճառով քաղաքի մի շարք փողոցներ և մայթեր սառցապատված են:
Այսօր տեղի է ունեցել ՀՀ Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստը, որը վարել է ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը: Նիստի ընթացքում ամփոփվել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ ՀԽ դիրքորոշումը:
Մինչև երթը Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը Շանթ Հարությունյանի որդուն՝ Շահեն Հարությունյանին, ասաց, որ եթե երթի մասնակիցները նպատակ ունեն շարժվել նախագահական նստավայր, ապա ոստիկանությունը դա թույլ չի տա:
Ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ որոշել է գույքահարկի արտոնություն սահմանել Հայրենական մեծ պատերազմի վետերանների, Արցախյան և Աֆղանստանի պատերազմներում զոհվածների, ինչպես նաև ՀՀ և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում վիրավորված և ստացած վնասվածքներից հաջորդող տարիների ընթացքում մահացածների ընտանիքների, ինչպես նաև Արցախյան և Աֆղանստանի պատերազմների 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամների համար, որոնք գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող բնակելի նշանակության շինությունները ձեռք են բերել կամ դրանցում հաշվառվել են մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը:
Երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները շարունակում են. 53 վարորդ մեքենան վարել է առանց համապատասխան փաստաթղթերի, 3 վարորդ եղել է անսթափ վիճակում, իսկ 20-ը ծխել է:
Դեկտեմբերի 10-ին, ժամը 18.32-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի թիվ 9 դպրոցի մոտակայքում՝ բնակելի տան տանիքում:
Զանգահարելու պատրվակով վերցրել էր հեռախոսն ու դիմել փախուստի:
Ուկրաինայի Դոնեցկ քաղաքում սկսել է գործել Հայաստանի պատվո հյուպատոսությունը:
2001-2006թթ. որպես ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ պաշտոնավարած Սամվել Հովհաննիսյանի գործով այսօրվա նիստում հարցաքննվեցին գործով երկու վկաներ:
Եղանակի ջերմաստիճանի նվազելուն զուգահեռ՝ խստացվել է ջերմաստիճանի սահմանված նորմի հսկողությունը Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում ու մանկապարտեզներում։ Կրթական այդ հաստատությունները շարունակում են բնականոն գործունեությունը՝ բավարար ջեռուցման պայմաններում:
Մասնաճյուղի հումանիտար գիտությունների ֆակուլտետի պատմության բաժնի 4-րդ կուրսի ուսանող, Այգեձորի բնակիչ Յուրի Ալիփյանը եւ նույն բաժնի առաջին կուրսի ուսանող, Նավուրի բնակիչ Վոլոդյա Գրիգորյանը մեզ ասաել են, որ մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանն ընդառաջել է տարածաշրջանի ուսանողների խնդրանքին:
Վրաերթի ենթարկվածներն են` Երևանի բնակիչներ 42-ամյա Լուսինե Սարգսյանը, 23-ամյա Նաիրա Խաչիկյանը և 28-ամյա Հասմիկ Նազարեթյանը:
Բժիշկները տուժածների վիճակը գնահատել են բավարար:
Հետախուզվողին հայտնաբերեցին Բագրատաշենի սահմանային անցակետում:
Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Ազատության հրապարակից մի խումբ մարդիկ երթով շարժվեցին Երևանի փողոցներով:
Այսօր ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը և ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը կարճ առանձնազրույց ունեցան:
«Հետքը», ուսումնասիրելով ՀՀ Ֆինանսների նախարարության ՀՀ գնումների համակարգի կայքում ներկայացված բենզինի և դիզվառելիքի գնումների 2013 թ. պայմանագրերը՝ պարզել է, որ դրանց առյուծի բաժինը, ինչպես 2012-ի առաջին կիսամյակում, բաժին է հասել Աշոտ Սալազարյանի ընկերությանը, տվյալ դեպքում՝ «Սիփիէս Օիլ Քորփորեյշն»-ին:
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը չի հետևել նույն խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից նախաձեռնած «Քաղաքացիական պայմանագրին»:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: