«Ոստիկանը մերն է, բայց Պուտինի ձեռքն է». տեսանյութ այսօրվա ակցիայից

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Երևանի Ազատության հրապարակից մեկնարկել էր երթ՝ ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի: Մինչև երթը Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը Շանթ Հարությունյանի որդուն՝ Շահեն Հարությունյանին, ասաց, որ եթե երթի մասնակիցները նպատակ ունեն շարժվել նախագահական նստավայր, ապա ոստիկանությունը  դա թույլ չի տա: Վ Օսիպյանը հորդորեց նաև չառանձնանալ երթից, որը Ազատության հրապարակից սկսեց Հայ ազգային կոնգրեսը:  Երևանի փոխոստիկանապետը Շահեն Հարությունյանին խորհուրդ տվեց հանել Գայ ֆոքսի դիմակը՝ նշելով, որ ակցիայի մասնակիցների դեմքերը պետք է երևան:

Երթի մասնակիցները քայլեցին Երևանի փողոցներով, մարդկանց կոչ արեցին դուրս գալ փողոց, վանկարկեցին՝ Ազատություն Շանթին, Շանթը մենք ենք: Երթի ընթացքում հնչեցին մի շարք այլ վանկարկումներ, այդ թվում՝ «ոստիկանը մերն է, բայց Պուտինի ձեռքն է», «նվաճիր իրավունքը»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս