
Սելիմի լեռնանցքում բուք է

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փակ է Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածը:
Սելիմի լեռնանցքում բուք է. խորհուրդ է տրվում երթևեկել՝ բացառապես ծայրահեղ դեպքերում:
Դժվարանցանելի են Սելիմի լեռնանցքը, Քյարքիի և Դիլիջանի ոլորանները, Արագածոտնի մարզում՝ Ապարան-Սպիտակ, Լոռու մարզում՝ Ստեփանավան-Վանաձոր, Սյունիքի մարզում՝ Սիսիան-Կապան, Շիրակի մարզում՝ Գյումրի-Աշոցք, Գյումրի-Ամասիա ճանապարհահատվածը:
ՀՀ բոլոր մարզերի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:
ՀՀ ԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել ձմեռային անվադողերով և միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների և մինչև 30 տեղանոց միկրոավտոբուսների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: