«Հիմա սա պարտադի՞ր է». միասեռականների դրոշը զայրացրեց ակցիայի մասնակցին (տեսանյութ)
Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Ազատության հրապարակից մի խումբ մարդիկ երթով շարժվեցին Երևանի փողոցներով:
Երթի մասին Երևանի քաղաքապետարանին իրազեկել էր Հայ ազգային կոգրեսը, սակայն նույն երթուղով շարժվեցին նաև ակտիվիստական այլ խմբեր: Երթի ընթացքում հնչեցին բազմաթիվ վանկարկումներ, իսկ բարձրացված դրոշների շարքում էր նաև միասեռականների ծիածանի գույներով դրոշը:
Այդ փաստը առաջացրեց ակցիայի մասնակիցներից մեկի զայրույթը, ով լեզվակռիվ սկսեց միասեռականների դրոշը ձեռքին բռնած քաղաքացիական ակտիվիստ Լալա Ասլիկյանի հետ:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում