Ի՞նչ գաղտնիք ունեն Գագիկ Ջհանգիրյանն ու Հովիկ Աբրահամյանը

Այսօր ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը և ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը կարճ առանձնազրույց ունեցան:

Նախ, տեսնելով, որ Գագիկ Ջհանգիրյանը դուրս է գալիս նիստների դահլիճից, Հովիկ Աբրահմյանն էլ տեղից վերկացավ ու վեջինիս հետ դուրս եկավ: Շուրջ 3 րոպե նրանք զրուցեցին միմյանց հետ ԱԺ դռների հետևում՝ նախասրահում։

Երբ հետաքրքրվեցինք, թե ի՞նչ էին քննարկում միմյանց հետ, Գագիկ Ջհանգիրյանը պատասխանեց. «Գաղտնիք է»։ Հարցին, թե այդ ի՞նչ գաղտնիք է, ՀԱԿ պատգամավորն ասաց. «Բա ի՞նչ, գաղտնիք չի՞ կարելի պահել»: Ի դեպ, Հովիկ Աբրահամյանն էլ հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին:

Երբ ԱԺ նախագահը նկատեց իրեն սպասող լրագրողներին, ասաց, թե հարցերին կպատասխանի երկու օրից. «Մի քանի օրից Ձեզ կհրավիրեմ, հարցերին կպատասխանեմ»,-ասաց նա և արագ վերադաձավ նսիտերի դահլիճ։

Տեսանյութեր

Լրահոս