Բաժիններ՝

Հանցագործը հայտնաբերվեց 15 տարի անց

Դեկտեմբերի 9-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է դիմել 1955 թ. ծնված Մակեդոն Ս.-ն և հաղորդում տվել, որ 1998 թ. ամռանն իր ծանոթ, 1962 թ. ծնված Մովսես Կ.-ն 4.000 դոլարով և մեկ ամսից վճարելու պայմանով իրենից գնել է «ՄԱԶ-54322» մակնիշի ավտոմեքենա:

Հետագա 2 ամսվա ընթացքում վճարել է 400 դոլար, սակայն դրանից հետո չի վճարել և չարաշահելով իր վստահությունը` խաբեությամբ տիրացել է ավտոմեքենային:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 9-ին, ժամը 15.30-ին, Մովսես Կ.-ն իր տնից բերման է ենթարկվել ոստիկանություն և տվել խոստովանական բացատրություն:

Կատարվում է հետաքննություն:

ՀՀ Ոստիկանություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս