
Վնասվածքի մեկ դե՞պք է գրանցվել

Որքան էլ Երևանի քաղաքապետարանը հայտարարի, թե քաղաքում ձյան մաքրման ինչպիսի մեծ աշխատանքներ են կատարվել, փաստ է, որ նախօրեին Երևանում տեղացած առատ ձյան պատճառով քաղաքի մի շարք փողոցներ և մայթեր սառցապատված են: 168.am-ը «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանից հետաքրքրվեց՝ արդյոք նախորդ երկու օրերի ընթացքում ծառայությունը սպասարկե՞լ է կոտրվածքներ կամ այլ վնասվածքներ ստացած անձանց: Թ. Ստեփանյանը տեղեկացրեց, որ երեկ դրսում կոտրվածք ստանալու դեպքեր չեն գրանցվել: Նրա խոսքով՝ գրանցվել է դրսում վնասվածք ստանալու մեկ դեպք: Անձը թեթև վնասվածք է ստացել, սակայն հայտնի չէ, թե ինչի՞ պատճառով է դեպքը տեղի ունեցել: