Բաժիններ՝

Երեք մարդ թունավորվել է գազի արտահոսքից

Դեկտեմբերի 8-ին, ժամը 23.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1944 թ. ծնված Օլյա Ի.-ն, 1990 թ. ծնված Աստղիկ Մ.-ն և 1979 թ. ծնված Արմինե Գ.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, վերջիններս թունավորվել են Քաջարան քաղաքի Գայի փողոցի 1 շենքի բնակարաններից մեկի խոհանոցում տեղադրված գազաջեռուցիչ սարքի գազի արտահոսքից:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:

ՀՀ Ոստիկանություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031