Երևանի դպրոցներում և մանկապարտեզներում ջերմաստիճանային ռեժիմը խստորեն վերահսկվում է

Եղանակի ջերմաստիճանի նվազելուն զուգահեռ՝ խստացվել է ջերմաստիճանի սահմանված նորմի հսկողությունը Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում ու մանկապարտեզներում։ Կրթական այդ հաստատությունները շարունակում են բնականոն գործունեությունը՝ բավարար ջեռուցման պայմաններում:

Բացի այն, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունը կրթական հաստատություններից ստանում է ամենօրյա տեղեկատվություն ջերմային ռեժիմի և ջեռուցման համակարգի վիճակի մասին, վարչության աշխատակիցները, դպրոցներում և մանկապարտեզներում համապատասխան ջերմային ռեժիմի ապահովումը հսկողության տակ պահելու նպատակով օրվա տարբեր ժամերի այցեր են կատարում. արդյունքները զեկուցվում են Երևանի քաղաքապետին։

Խնդիր առաջանալու դեպքում այն վերացնելու նպատակով ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031