Բաժիններ՝

Հարցաքննվեց քրեակատարողական վարչության պետի առաջին տեղակալը

2001-2006թթ. որպես ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ պաշտոնավարած Սամվել Հովհաննիսյանի գործով այսօրվա նիստում հարցաքննվեցին գործով երկու վկաներ: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Նրանցից առանցքայինը հիշյալ վարչության պետի առաջին տեղակալ Ռաֆայել Հովհաննիսյանն էր, ով հաստատեց վկա Ռոբերտ Տոնոյանի ցուցմունքներն, ըստ որոնց՝ վերջինս գնացել էր Ռաֆայել Հովհաննիսյանի մոտ և հայտնել, որ Սամվել Հովհաննիսյանը ցանկանում է կազմակերպել դատապարտյալ Ջամալ Սլոյանի սպանությունը: Ռաֆայել Հովհաննիսյանը լսածը սկզբնապես անհեթեթ է համարել ու չի հավատացել:

Ռ.Տոնոյանն էլ առաջարկել է ձայնագրել իր հետ Սամվել Հովհաննիսյանի խոսակցությունն ու ներկայացնել Ռ.Հովհաննիսյանին, որպեսզի նա հավատա:
Շուրջ երկու ամիս անց Ռ.Տոնոյանը բերել է Սամվել Հովհաննիսյանի, իր և «պրոֆեսոր» մականունով «հեղինակություն» Արթուր Խուրշուդյանի հեռախոսային խոսակցության ձայնագրությունը: Ռաֆայել Հովհաննիսյանը հայտնեց, որ ճանաչել է Սամվել Հովհաննիսյանի ձայնը. շուրջ 10 տարի ճանաչել է վերջինիս՝ համատեղ աշխատանքից և Ռոբերտ Տոնոյանին խորհուրդ է տվել դիմել համապատասխան, այսինքն՝ իրավապահ մարմիններին:

Վկա Հովհաննիսյանը հայտնեց նաև, որ իրենք օպերատիվ տեղեկատվություն ունեցել են, որ սպանության համար դատապարտված Ջամալ Սլոյանին վրեժխնդրությունից դրդված ուզում են սպանել: Վկան «շատ հնարավոր» համարեց, որ Ռոբերտ Տոնոյանի հետ խոսակցությունից հետո է, որ անվտանգությունն ապահովելու նկատառումներից ելնելով՝ դատապարտյալ Սլոյանը «Գորիս» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ:

Երկրորդ վկան եղբոր սպանության պատճառով «վրեժխնդրության շարժառիթով դրդված անձ»-ի՝ Մրազ Շարոյանի ծանոթ կինն էր, ով հանդիպումներ է ունեցել վերջինիս հետ: Մրազ Շարոյան, իմանալով իր առողջական խնդիրների մասին, իրեն գումարներ է փոխանցել, այդ թվում՝ Իրինա Կովալյովայի անունից:

Մանրամասները այստեղ`

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս